15 րոպե առաջ կյանքից հեռացել է Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասանուհի, ՀՍՍՀ ժողովրդական արտիստ, 84-ամյա Սվետլանա Գրիգորյանը։
Այս մասին «Ա1+»-ին հայտնեց թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանը։
«Նա երկար ժամանակ հիվանդ էր։ Մոտ մեկ տարի պառկած էր եւ չէր շարժվում»,-ասաց պարոն Շահբազյանը։
Թատրոնի տնօրենի խոսքով՝ Սվետլանա Գրիգորյանը թատրոնում եղել է մոտ մեկ ու կես տարի առաջ. «Նրա խաղացած վերջին ներկայացումը՝ «Մեր տան տերերը» բեմադրությունն էր»։
Դերասանուհին բազմաթիվ դերեր է խաղացել, սակայն ամենահայտնին՝ «Տաքսի-տաքսի» ներկայացման մեջ Ռոզի դերակատարումն էր։
Մանրամասները կարող եք կարդալ «Ա1+»-ի կայքում