Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀԱՊԿ Ակադեմիան սկսում է ստով. Լragir.am

Մայիս 12,2014 18:36

Սա հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Ակադեմիայի շինհրապարակի պաստառն է: Ակադեմիան, ինչպես հայտնի է, կառուցվում է Աճառյանի անվան դպրոցի շենքում: Շենքը փլվել է: Իբրեւ փորձում էին պահպանել ճակատամասը, սակայն հետո փլվեց ճակատամասը, իսկ շինարարները սկսեցին պատճառաբանել, թե ուղակի թույլ էր ու չդիմացավ: Այդպիսով, Երեւանում ոչնչացվեց եւս մի ճարտարապետական ինքնատիպ կառույց, որի տեղը կկառուցվի ՀԱՊԿ ակադեմիան: Այդ ակադեմիայի շինհրապարակի պաստառի վրա գրված ՝ «Պահպանելով հինը՝ կառուցենք նորը»:

Հարց է առաջանում՝ «ու՞ր է նորը»: Փաստացի, պաստառը, որ ավետում է ՀԱՊԿ ակադեմիայի մասին, ստում է: Պաստառի վրա սուտ է գրված, որովհետեւ հինը չի պահպանվել՝ քանդվել է: Այսինքն, ՀԱՊԿ Ակադեմիան սկսում է ստով:

Բայց այլ բանով երեւի թե չէր էլ կարող սկսել, քանի որ այդ կառույցն ինքը սուտ կառույց է: Սուտ է այն իմաստով, որ լինելով անվտանգության կառույց եւ պարտավորված լինելով աջակցել դաշինքի անդամներին, այդ կառույցն իրականում լրիվ հակառակ գործունեությունն է ծավալում:

Օրինակ, ՀԱՊԿ դաշինքում Հայաստանի «դաշնակիցները» ոչ միայն կես բառով անգամ չեն դատապարտում Հայաստանի տարածքի գնդակոծումները Ադրբեջանից, ոչ միայն կես բառով անգամ չեն փորձում գոնե բարոյական աջակցություն ցուցաբերել իրենց դաշնակցին հայտարարության տեսքով, այլ Ադրբեջանի հետ կատարում են հակահայ քաղաքական հայտարարություններ, նաեւ միլիարդների զենք են վաճառում Ադրբեջանին՝ Ռուսաստանը, որը Ադրբեջանին զենք վաճառող թիվ մեկ պետությունն է:

 

Մանրամասները կարող եք կարդալ lragir.am-ի կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031