Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Արզումանյան. Համանախագահները պաշտպանեցին Ուորլիքի տեսակետը

Մայիս 12,2014 18:18

«Ես արդեն ասել եմ`սա միայն ԱՄՆ տեսակետը չէ, այս տեսակետները համաձայնեցված են: Թեև Ուորլիքը խոսում էր միայն ամերիկյան կողմի անունից, Ռուսաստանն ու Ֆրանսիան, հավանաբար, հավանություն են տվել: Հիմա եռանախագահությունը հանդես եկավ մեկ ընդհանրական տեսակետով , որն ամբողջությամբ պաշտպանեց Ուորլիքի ասած ձևակերպումները: Այդ թվում՝ նաև օկուպացված տարածքների մասով»,- այսօր Aravot.am եւ Lragir.am կայքերի լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը`մեկնաբանելով հրադադարի քսանամյակի առիթով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը:

Հիշեցնենք, որ համանախագահների հայտարարության մեջ մասնավորաբար ասված է. «Լեռնային Ղարաբաղի հարակից շրջանները շարունակում են օկուպացված մնալ և համաձայնագիրը չի ապահովել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի լուծումը: Վերջնական կարգավորման բացակայությունը հանգեցրել է հարյուր հազարավոր մարդկանց շարունակական տեղահանությանը, միջազգային սահմաններին և շփման գծում բռնության սրացման մշտական սպառնալիքին, ինչպես նաև որոշ շրջանակների մոտ այն մոլորությանը, թե ստատուս քվոն կարող է պահպանվել անորոշ ժամանակով»:

Մնացյալ հարցերը Ալեքսանդր Արզումանյանը հորդորեց տալ նրանց, ովքեր Ջեյմս Ուորլիքի հայտարարությունից հետո ֆեյսբուքյան ստատուսներ էին գրում`թե «ԱՄՆ-ը մեզ ծախեց, կեցցե Ռուսաստանը»:

Հիշեցնենք, Ուորլիքի հայտարարությունից հետո Aravot.am-ի հետ զրույցում Ալեքսանդր Արզումանյանն ասել էր, որ թեպետ համանախագահն իր վեց կետերը ներկայացրել է իբրեւ իր տեսակետ, այն համաձայնեցված է նաեւ մյուս համանախագահների հետ:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ruben says:

    Եթե Նախիջեւանը ցանկանա ինքնորոշվել (անկախանալ) եւ միանալ ՀՀ-ին, ի՞նչ կվորոշի ԵԱՀԿ Մինսկի խումբը եւ 24-ամյա ՀՀ իշխանությունը:

  2. Seyran says:

    Համանախագահները բազմիցս հայտարարել են,որ իրենք չեն որոշում հարցի կարգավորման ուղիները՝իրենք միայն կաջակցեն ԼՂ-ի և Ադրբեջանի միջև ցանկացած պայմանավորվածություն կյանքի կոչելու:Այս դեպքում Ուորլիքը խախտել է չմիջամտելու սկզբունքը,հետևաբար փոխվել են խաղի կանոնները:Ռուսաստանը կհամաձայնվի մյուս համանախագահների որոշումների հետ,միայն թե Ղրիմի հարցը փակվի,մյուս կողմից,ԱՄՆ-ն և Եվրոմիությունը կփորձեն,,թուլացած,,Ռուսաստանին հեռացնել Հարավային Կովկասից:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031