Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Կեդրոնական վարչության անդամ Գևորգ Պերկուպերկյանն ու Հայաստանի վարչության ատենապետ Նարեկ Գալստյանը Երևանի «Ստեփան Սապպահ-Գյուլյան» կենտրոնում ընդունեցին Կ. Պոլիսի «Նոր Զարթոնք» հայկական միության ներկայացուցիչներ Ալեքսիս Քալքին և Նշան Գյուրեին: Հանդիպման ընթացքում քննարկվեց Պոլսի հայ համայնքի վիճակը, Հայոց Ցեղասպանության վերաբերյալ Թուրքիա պետության ժխտողական վերաբերմունքը, Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Ս.Դ. Հնչակյան կուսակցության մարտավարությունն ու Պոլսի հայ համայնքի կողմից պահանջատիրական հարցեր բարձրացնելու խնդիրները:
ՍԴՀԿ Հայաստանի վարչության ատենապետ Նարեկ Գալստյանը կուսակցության անունից խոր վրդովմունք հայտնեց Հայ Առաքելական Եկեղեցու Պոլսո պատրիարքական փոխանորդ Արամ Աթեշյանի`Թուրքիայի վարչապետ Էրդողանի հետ հանդիպելուց անմիջապես հետո հնչեցրած հայտարարության կապակցությամբ: Իր հերթին Ալեքսիս Քալքը նշեց, որ նման հարցերում Աթեշյանի հայտարարությունները երբեք չպետք է ընկալել իբրև Պոլսի հայ համայնքի ամբողջական կարծիք, ավելին, վերջինս իրավունք չունի հայ համայնքի անունից հանդես գալ:
ՍԴՀԿ Մամլո դիւան