Մայիսի 10-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, Մաշտոցի պողոտայի թիվ 20 հասցեից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1958 թ. ծնված Քաջիկ Գ.-ին և 1970 թ. ծնված Անահիտ Ն.-ին:
Վերջինս խոստովանել է, որ մայիսի 10-ին, ժամը 12.00-ին, թիվ 37 երթուղային ավտոբուսի մեջ մի կնոջ պայուսակից գողացել է դրամապանակ, որի մեջ եղել է 16.000 դրամ:
Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ դրամապանակը պատկանում է 1957 թ. ծնված Գոհար Հ.-ին:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ ոստիկանություն
Կարդացեք նաև