Մայիսի 12-ին մի շարք զանգվածային լրատվամիջոցներում տարածվել է տեղեկատվություն, ըստ որի ՀՀ ԱՆ «Աբովյան ՔԿՀ»-ում 18-ից 20 կին դատապարտյալ է թունավորվել:
Հայտնում ենք, որ 2014թ. մայիսի 9-ին ՀՀ ԱՆ «Աբովյան ՔԿՀ»-ում գրանցվել է թունավորման դեպք: Մի շարք կին դատապարտյալներ ստուգման են ենթարկվել, ինչից հետո 6 կին դատապարտյալ մեկուսացվել է: Նրանք գտնվում են ՔԿ հիմնարկի, ինչպես նաև ՀՀ ԱՆ«Դատապարտյալների հիվանդանոց՚» ՔԿՀ-ի ինֆեկցիոն բաժանմունքի բժիշկների շուրջօրյա հսկողության տակ:
Նրանցից 3-ի վիճակը լավ է, իսկ մյուսներինը գնահատվում է բավարար: Դատապարտյալների առողջությանը և կյանքին վտանգ չի սպառնում:
Կատարվում է հետաքննություն, ՔԿ հիմնարկից սննդի և ջրի նմուշներն ուղղարկվել են փորձաքննության:
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ