Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գազի հանձնաժողովը կաշխատի ամենօրյա ռեժիմով

Մայիս 12,2014 17:40

Գազի խորհրդարանական հանձնաժողովն այսուհետ կաշխատի ամենօրյա ռեժիմով: Այսօր հանձնաժողովի նիստի ավարտից հետո այդ մասին լրագրողներին տեղեկացրեց հանձնաժողովի փոխնախագահ, ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը: Հանձնաժողովի գործունեության ժամկետը մինչեւ հունիս ամիսն է: Ամենօրյա աշխատանքային ռեժիմը հավանաբար թույլ կտա խուսափել հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգելուց:

Ձայների հարաբերակցության հարցը դեռ հստակ չէ: Հանձնաժողովի նորընտիր նախագահ Վարդան Այվազյանն ասաց`դեռ քննարկում ենք: Հանձնաժողովը գործում էր հավասարը-հավասարի սկզբունքով: Այսինքն՝ հինգ կոալիցիոն ներկայացուցիչներ եւ հինգ ընդդիմադիրներ: ՕԵԿ-ի`ընդդիմություն հայտարարվելուց հետո, խնդիր է առաջանում նաեւ այս հարթությունում` հավասարակշռությունը խախտվել է:

Այսօրվա նիստում քննարկվել եւ որոշվել է նաեւ հանձնաժողովի աշխատանքներում փորձագետների ներգրավման հարցը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031