Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմադիր քաղաքական հայացքների համար հետապնդված և խոշտանգված Գրիշա Վիրաբյանի գործը կվերաբացվի՞

Մայիս 12,2014 17:31

«Հայաստանի պոզիտիվ պարտականությունն է կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը`վերաբացել գործը և քննել այն խախտումները, որոնք արձանագրել էր եվրոպական դատարանը»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ընդդիմադիր քաղաքական հայացքների համար հետապնդված և ոստիկանների կողմից խոշտանգված, ներկայումս Բելգիայում բնակվող Գրիշա Վիրաբյանի գործի քննության ընթացքին` այսպիսի կարծիք հայտնեց Վիրաբյանի պաշտպան Արտակ Զեյնալյանը:
Նշենք, որ այսօր Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` Վլադիմիր Գրիգորյանի նախագահությամբ քննվեց Գրիշա Վիրաբյանի գործը: Պարոն Զեյնալյանը ներկայացրել է բողոքի պահանջը` դեռևս 2005 թվականին դատախազի կողմից Գրիշա Վիրաբյանին խոշտանգելու մասով գործը կարճելու որոշումն անհիմն ճանաչել և ուղարկել պատշաճ նախաքննություն կատարելու:
Պարոն Զեյնալյանը մեզ հետ զրույցում փոխանցեց, որ դատախազ Հայկ Մովսիսյանը բողոքը բավարարելու դեմ առարկություններ չուներ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռի հիման վրա գործը պետք է վերաբացվի:

Մեր հարցին` երաշխիքներ կա՞ն, որ գործի վերաբացման պարագայում կիրականացվի արդար դատաքննություն,Արտակ Զեյնալյանն արձագանքեց. «Համենայն դեպս, իշխանությունները, դատախազությունը, հատուկ քննչական ծառայությունը կաշկանդված են լինելու ՄԻԵԴ-ի վճռում արտահայտված դիրքորոշումներով»:

Նշենք, որ այսօր դատարանը հեռացավ խորհրդակցությունների սենյակ, և դատական ակտը կհրապարակվի մայիսի 22-ին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031