Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական գինին մեդալ է շահել հեղինակավոր մրցույթում

Մայիս 12,2014 17:27

Հայաստանի գինեգործների միության եւ «Մարան» ընկերության նախագահ Ավագ Հարությունյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ քիչ առաջ լուր են ստացել այն մասին, որ «Մարան» ընկերության «Բագրատունի» կարմիր գինին ստացել է բրոնզե մեդալ ՝ Դեկանտերի աշխարհի գինիների հեղինակավոր մրցույթում (Decanter World Wine Award):

Մրցույթը 10 տարեկան է, անցյալ տարի այդ միջոցառմանը մասնակցել է 14362 գինի: Ավագ Հարությունյանի ձեւակերպմամբ, Decanter World Wine Award-ը գինու ոլորտի աշխարհի ամենամեծ ու ծանրակշիռ մրցույթն է: Անցյալ տարի 27 երկիր ներկայացնող 200-ից ավելի մասնագետ է գնահատել ներկայացված գինիները:
«Ես տեղյակ եմ, որ մինչեւ այս տարի Հայաստանից որեւէ գինի մրցանակ չի ստացել Դեկանտերի մրցույթից»,- փաստեց Ավագ Հարությունյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031