Մի քանի օր առաջ Վարդան Պետրոսյանի կինը նամակ է գրել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին և ներկայացրել գործի մանրամասները: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Պետրոսյանի քույրը՝ Աշխեն Պետրոսյանը, երբ մենք հետաքրքրվեցինք, թե Օլանդի՝ Հայաստան կատարած այցի շրջանակներում որևէ նամակ-միջնորդություն ուղղելո՞ւ են Օլանդին, թե՞ ոչ:
Տիկին Պետրոսյանն ասաց նաև, որ այս օրերին Վարդան Պետրոսյանի գործը ակտիվորեն լուսաբանվում է ֆրանսիական լրատվամիջոցներով՝ ֆրանսիական հեռուստաալիքներով, թերթերով և ռադիոկայաններից մեկով:
Նշենք, որ Վարդան Պետրոսյանի գործին իր զեկույցում անդրադարձել է նաև Մարդու իրավունքների պաշտպանը: Զեկույցում անդրադարձ է կատարվել գործով քննիչ Հակոբյանի գործողություններին՝ մասնավորապես, որ անարձագանք և անհետևանք են մնացել Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի չբարձրաձայնած այն խնդրահարույց գործողությունները, որոնք թույլ են տրվել քննիչի կողմից: Օրինակ՝ որպես կասկածյալ հարցաքննության ժամանակ Վարդան Պետրոսյանի ցուցմունքի չարձանագրվելը, փորձագիտական եզրակացություններին Վարդան Պետրոսյանին չծանոթացնելը, թեև վերջինս պահանջել է իրեն ծանոթացնել եզրակացություններին, քննչական և դատավարական գործողությունները (հարցաքննություն և որպես մեղադրյալ ներգրավում) առանց փաստաբանի մասնակցության կատարելը, մինչդեռ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու քննիչի միջնորդության որոշման մեջ նշվել է, թե Վարդան Պետրոսյանը հրաժարվել է ցուցմունք տալ և որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը ստանալ»,- ասված է զեկույցում:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում
Կարդացեք նաև