Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Շիրակի ոստիկանապետ. «Չեղած բանը չեմ մեկնաբանում»

Մայիս 12,2014 17:14

Մի քանի օր է` տարբեր լրատվամիջոցներով տեղեկություններ են հայտնվում այն մասին, որ Եվրոպայի հունահռոմեական ոճի ըմբշամարտի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն ու նրա եղբայրը` Ռաֆայելը, որը ևս սպորտսմեն է, կոնֆլիկտ են ունեցել ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Վարդան Նադարյանի հետ: Ըստ հրապարակումների, ոստիկանապետը մայիսի 7-ին, քաղաքացիական մեքենայով երթևեկելով Ալեքսանյանների «Մերսեդես» մակնիշի մեքենայի հետևից, վերջիններիս կանգնելու ձայնային ազդանշան է տվել: Չեմպիոնի եղբորը`Ռաֆայելին, թվացել է, թե իրենից ճանապարհ են խնդրում ու աջ է քաշել մեքենան, որն էլ դարձել է ոստիկանապետի ու Ալեքսանյանների կոնֆլիկտի պատճառ: Ըստ հրապարակումների, ոստիկանապետը նույնիսկ զենքով հարվածել է չեմպիոնի եղբորը:

Այս ամենը ճշտելու նպատակով մենք բազմիցս զանգահարեցինք նրանց հորը` Գևորգ Ալեքսանյանին, որը, սակայն, այդպես էլ չվերցրեց իր հեռախոսը: Նրանց ընտանիքից այս մասին այսօր Slaq.am-ին պարզաբանում էր ներկայացրել հենց չեմպիոնը` Արթուր Ալեքսանյանը` կտրականապես հերքելով շրջանառվող լուրերը:
Aravot.am այս թեմայով պարզաբանումներ խնդրեց Շիրակի մարզի ոստիկանապետի Վարդան Նադարյանից, որը հայտարարեց. «Ես չեղած բանը չեմ մեկնաբանում»: Մեր այն հարցին` այդ դեպքում ինչո՞ւ են նման խոսակցություններ տարածվում, ոստիկանապետն ասաց. «Գնացեք , ինքներդ ճշտեք»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Garegin says:

    Իհարկե, Շիրակի մարզային վարչության ՞կրուտոյ՞ պետը բոլոր հանցագործությունները բացահայտել, ուղարկել է դատարան, մնացել է երթևեկության կանոնների պահպանումը: Հարց է առաջանում, իրավունք է ունեցել արդյոք վարչության պետն իր քաղաքացիական ավտոմեքենայի վրա ձայնային ազդանշան տեղադրելու և այդ ազդանշանով ավտոմեքենա կանգնեցնելու?: Պարոնայք ոստիկաններ մինչ այլոց կարգ ու կանոնի հրավիրելը, աշխատեք ինքներտ այն չխախտել:

  2. Нона says:

    Ինչու եք զարմանում? Նադարյանը պարոն Գասպարյանի պատվերն է կատարում: Գասպարյանը շատ էր ուզում Գյումրի քաղաքը կրիմինալ դարձնել: Հիմի էլ փորձում է Նադարյանի օգնությամբ իրագործել, որի համար նրան է դրել այդ պաշտոնին….

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031