Քաղաքապետարանի «Ավելի լավ Երևան» պաստառը պատռվեց «Ի պաշտպանություն Աֆրիկյանների տան» ակցիայի հենց սկզբում: Տերյան 11 հասցեում գտնվող շենքի մոտ հավաքված ակտիվիստները պնդում են, որ բարեկարգ Երևան կարգախոսների քողի տակ քաղաքապետարանը վերացնում է այս եւ մի շարք այլ պատմամշակութային հուշարձաններ. «Մեր պահանջն է, որպեսզի բանակցություններ անցկացվեն շենքի սեփականատերերի հետ և լինի նոր նախագիծ, որը կընդգրկի այս շենքը հետագա կառույցի կազմի մեջ, այսինքն` հուշարձանը կմնա իր տեղում»,- «Ա1+»-ին ասաց «Փրկենք Աֆրիկյանների ակումբի շենքը» նախաձեռնության անդամ Գրիգոր Ղազարյանը։
Դեռևս 2008թ. ԱԺ-ն վավերացրեց Ճարտարապետական մշակույթի վերաբերյալ եվրոպական կոնվենցիան, որով հուշարձանի տեղափոխումը թույլատրվում է մի բացառությամբ, եթե այն փլուզման եզրին է` աղետից կամ էլ այլ երևույթներից: Ակտիվիստները հեռու չեն գնում և հիշեցնում են Հրաչյա Աճառյանի անվան դպրոցի շենքի ճակատամասի քանդումը:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ