Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պատմաբան. «Ադրբեջանցի Նարիմանովն ավելի նվիրված էր իր երկրին, քան Միկոյանը՝ Հայաստանին»

Մայիս 12,2014 17:01

ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ դեմ է բոլշեւիկ, լենինյան և ստալինյան շրջանի պետական գործիչ Անաստաս Միկոյանի արձանը Երեւանի կենտրոնում դնելուն, բայց դեմ է նրա համար, որ 6 արձան արդեն կա, եւ յոթերորդը ավելորդ ու անիմաստ է:

Նա նաեւ դեմ է մարդուն միակողմանի ներկայացնելուն: «Անաստաս Միկոյանը եւ դրական գործեր է արել, եւ բացասական: Որպես պետական, քաղաքական գործիչ, նրա դերակատարությունը մեծ է եղել խորհրդային պետության համար: Նա ժամանակին արդյունաբերության ոլորտն էր ղեկավարում, տնտեսությունը, մետալուրգիան…»:
Ւսկ Հայաստանի համար Անաստաս Միկոյանը որեւէ նշանակալի բան արե՞լ է՝ հարցրինք պատմաբանին: «Խորհրդային Միության տնտեսության մասին է խոսքը, բայց դրա մեջ Հայաստանի տնտեսությունն էր մտնում:

Edik_Minasyan

Միկոյանի հետ կապված նոր փաստաթղթերին  ծանոթ չեմ, ուղղակի, մտածում եմ՝ ժամանակներն այնպիսին էին, որ մարդը, անհատը սխալներ կարող էր անել: Երբ Անաստաս Միկոյանին համեմատում ես հարեւան հանրապետության կոմունիստների հետ, նրանց շատ է զիջում: Օրինակ, ադրբեջանցի Նարիմանովը մենշեւիկ էր, հետո դարձավ կոմունիստ եւ իր ազգին մեծ օգուտ տվեց: Ղարաբաղի խնդիրը հենց Նարիմանովի օրոք է նման լուծում ստացել: Ուրիշ ազգի կոմունիստներ նվիրված էին իրենց ազգային խնդիրներին: Ի տարբերություն Միկոյանի, ազգային նվիրվածությունը քիչ հայերի մոտ կար, օրինակ՝ Շահումյանի…»:

Երբ Էդիկ Մինասյանին մեջբերեցինք քաղաքագետ Լեւոն Շիրինյանի այն տեսակետը , թե «1918-ին Միկոյանը Շահումյանի հետ կատարելով բոլշեւիկյան իշխանության պատվերը՝ հատուկ խաղ է խաղացել Հայաստանի գլխին, իսկ 18-ի օգոստոսին տառացիորեն փախել է», ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկանը վրդովեց. «Ամեն ասած հալած յուղի տեղ չպետք է ընդունել: Ինքը սխալ է ասում: Այդպես չի եղել: Ամբողջ իշխանությունը այդ թվերին ՑԵՆՏՐՈԿԱՍՊԻ (Центральный комитет Каспийской военной флотилии) ձեռքն անցավ, Շահումյանին էլ բանտարկել էին: Ազատվելուց հետո մարդը մնար այդ պայմաններում, ի՞նչ աներ: Ես համաձայն չեմ այդ տեսակետին, ախր փաստեր կան, նա ազգային դիմագիծ ունեցող գործիչ էր: Հիշենք, որ կոմունայի ամբողջ բանակը եւ հրամանատարական կազմը դաշնակցություն կուսակցության ներկայացուցիչներն էին, բանակում շատ կային ազգային դեմքեր: Ամբողջ բանակը հայերից էր կազմված…»:
Դառնալով Միկոյանի կերպարին՝ մեր զրուցակիցը հավելեց. «Դեմ եմ, որ անընդհատ արձաններ կանգնեցնեն ու քարոզներ կարդան, վեց արձանից հետո յոթերորդը կանգնեցնելը ճիշտ չեմ համարում: Իսկ Միկոյանը որպես անհատ պետք է գնահատվի իր ամբողջության մեջ՝ դրական եւ բացասական գործերով ու գծերով»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ www.yerakouyn.com-ի:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031