Այսօր խորհրդարանում կայացած «գազի հանձնաժողովի» նիստում որոշվել է, որ հանձնաժողովը կղեկավարի ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը:
Հիշեցնենք, որ Այվազյանը փոխարինելու է Դավիթ Հարությունյանին: Վերջինս քաղաքական վերադասավորումների արդյունքում այժմ պաշտոնավարելու է կառավարությունում:
Aravot.am_ն արդեն տեղեկացրել է, որ Դավիթ Հարությունյանին հանձնաժողովի անդամի կարգավիճակում կփոխարինի ՀՀԿ-ական Գագիկ Մելիքյանը:
Հանձնաժողովը գործում էր հավասարը-հավասարի սկզբունքով: Այսինքն` հինգ կոալիցիոն ներկայացուցիչներ եւ հինգ ընդդիմադիրներ: ՕԵԿ-ի`ընդդիմություն հայտարարվելուց հետո, խնդիր է առաջանում նաեւ այս հարթությունում` հավասարակշռությունը խախտվել է:
Նիստը դեռ շարունակվում է եւ դեռ հայտնի չէ`ՀՀԿ-ից եւս մեկ անդամ կներգրավվի՞ հանձնաժողովի աշխատանքում, թե`ոչ:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ