Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Միքայել Մելքումյան. «Մի քանի առանցքային նախարարներ պետք է քաղաքական որոշումների վրա ազդեցություն ունենան»

Մայիս 12,2014 16:13

«ՓՄՁ ոլորտի կարգավորման լիազոր ներկայացուցիչը Էկոնոմիկայի նախարարությունն է: Էկոնոմիկայի նախարարությունը պետք է իր գործառույթին տեր կանգնի, բայց այս նախարարությունը թվում է ինչ-որ վիրտուալ կառույց է: Եթե նրան հարցնես ինչո՞ւ չի աջակցում փոքր եւ միջին բիզնեսին, կարող է չկարողանա ասել, որ օրինակ` այս հարկատեսակը վնասներ է տալիս: Ես չեմ լսել, որ այդ բլոկի ներկայացուցիչները մեկնաբանեն, ասեն՝ այ սա վնաս է, նա օգուտ է»,-անդրադառնալով նոր ձեւավորված կառավարությանը, ՊԵԿ-ի եւ ֆիննախի միավորմանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր, տնտեսագետ Միքայել Մելքումյանը: Ըստ նրա` «ՊԵԿ-ը` ՊԵԿ, բայց մենակ ՊԵԿ-ը չի որոշում, կան շահագրգիռ այլ նախարարություններ, մենք պետք է կարողանանք այս կառավարությունը ամբողջական աշխատանքի մեջ նայել»:

Տնտեսագետ-պատգամավորի համոզմամբ, կառավարությունում մի քանի առանցքային նախարարներ պետք է քաղաքական որոշումների վրա ազդեցության չափ ունենան. «Նախկինում, ոչ Հայաստանում, Էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարները նաեւ փոխվարչապետի գործառույթներ են ունեցել, որովհետեւ ինքը միջգերատեսչական մարմին է համարվում, ե’ւ էկոնոմիկայի ե’ւ ֆինանսների նախարարությունը մյուս ոլորտների կարգավորման գործառույթների հետ անմիջականորեն առնչվողն է, սակայն հիմա այդ դերակատարությունն իջել է: Ե’ւ նոր վարչապետը ե’ւ մի քանի առանցքային նախարարներ, պետք է քաղաքական որոշումների վրա ազդեցության չափ ունենան: Եթե ասենք` էկոնոմիկայի նախարարը կամ ֆինանսների նախարարն ասում է` այս հարկը հանում ենք եւ դրանից այս ենք ստանալու, սակայն, արդեն կա քաղաքական որոշում, որ վերջնական է, ինքն էլ պետք է ունենա ազդեցություն, որպեսզի տեր կանգնի իր որոշումներին, այլ ոչ թե լինի գործադիր իշխանության համար առաջին չինովնիկ, որը քաղաքական որոշում կայացնող չէ: Դրա համար կրկնում եմ, որ շրջանառության հարկի հանելը ե’ւ քաղաքական ե’ւ տնտեսական որոշում էր, եթե քաղաքական որոշում են կայացնում 60-70 հազար ընտանիքների մասին, դա ո՞նց կարող է քաղաքական չլինել»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031