Մայիսի 12-ին, ժամը 9.30-ից 10.00-ի սահմաններում Տավուշի մարզի Իծաքար գյուղի բնակիչ, 1978թ. ծնված Մերուժան Արշակի Հարությունյանը խեղդել է իր կնոջը՝ 1980թ. ծնված Հերմինե Ռեմիկի Չիլինգարյանին: Կնոջը սպանելու պատճառը եղել է ամուսնու խանդը:
Իծաքարի բնակիչներից տեղեկացանք, որ ոստիկանության Տավուշի բաժինը արագ բացահայտել է հանցագործությունը: Մերուժան Հարությունյանը ներկայումս փախուստի մեջ է:
Ամուսիններն ունեն 3 անչափահաս երեխա՝ տղա եւ 2 աղջիկ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ