Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Ամեն անձրև գալուց ահուդողը սրտերում` Աստված են կանչում, որ շուտ կտրվի ու տնակը չհեղեղվի. Շիրակ կենտրոն (Տեսանյութ)

Մայիս 12,2014 15:02

1988-ի դեկտեմբերյան երկրաշարժից անմիջապես հետո Գյումրիում տնակային ավանները կառուցվեցին գերխոնավ ճահճոտ վայրերում, որոնք նախկինում քաղաքի կանաչ տարածքներն էին համարվում: Տնակներից շատերն էլ տեղադրվեցին հեղեղատարների և Գյումրի գետակի հարևանությամբ:

Այդ իսկ պատճառով հարյուրավոր տնակներ ամեն տարի, հատկապես գարնանն ու աշնանը տեղացող հորդառատ անձրևների ժամանակ, հեղեղվում են: Պարբերաբար հեղեղումներ տեսած և առհասարակ սկզբնական շրջանում ընդամենը Երկու-երեք տարվա բնակության համար նախատեսված տնակները անցած 25 տարիների ընթացքում գրեթե ամբողջովին շարքից դուրս են եկել, ու դրանցում բնակվելը պարզապես անհնար է դարձել: Ներկայացվող տեսանյութը ավտոկայանի հարևանությամբ գտնվող տնակային ավանում, Գյումրի գետակի հարևանությամբ տեղադրված տնակում ապրող ընտանիքի կացարանային պայմանների մասին է: Նրանց տնակը ևս ամեն տարի հեղեղվում է հորդառատ անձրևներից:

 

 

shirakcentre.org

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031