Լրահոս
Օրվա լրահոսը

Կարկտահարությունը կանխվել է

Մայիս 12,2014 14:53

Հակակարկտային կայանների միասնական ու արդյունավետ կառավարում

ՀՀ կառավարության 2013 թ. հունիսի 6-ի թիվ 888-Ա որոշմամբ` ՀՀ ԱԻ նախարարությանը գումար հատկացվեց 80 նոր հակակարկտային կայան տեղադրելու և հակակարկտային կայանների կառավարման միասնական համակարգ ստեղծելու նպատակով:

Համայնքային, ֆիզիկական կամ իրավաբանական անձանց սեփականության հանդիսացող 136 «Զենիթ» տեսակի կայաններից 123-ի կառավարումն իրականացնելու նպատակով արդեն պայմանագրեր են կնքվել ԱԻՆ «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի հետ: Հատկանշական է, որ Շիրակի մարզում տեղակայված բոլոր 45 կայանները, որոնք համայնքային կամ մասնավոր սեփականություն էին հանդիսանում, այժմ ընդգրկվել են կայանների միասնական կառավարման համակարգում: Այսինքն` այսուհետ կարկտաբեր ամպերի վրա ներգործությունը կլինի առավել արդյունավետ ու համակարգված, հիմնված ռադիոլոկացիոն կայանների և Հիդրոմետ ծառայության տվյալների վրա:

ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում սահմանված է շուրջօրյա հերթապահություն, որտեղ Արագածոտնի և Լոռու ռադիոլոկացիոն կայաններից ստացվում է տեղեկատվություն` կարկտաբեր ամպերի վերաբերյալ: Կայանները հրահանգավորելու համար յուրաքանչյուր կայանում ներդրվում է համակարգ, որը հնարավորություն է տալիս մարզային և կենտրոնական կառավարման կայաններից ստացված ազդանշանն ընդունելու, վերարտադրելու և հակակարկտային կայանից կրակոց իրականացնելու:

Ներկայումս ՀՀ և ԼՂՀ տարածքում տեղակայված է 442 հակակարկտային կայան, որոնցից 72-ն Արցախում: Այս կայանները պաշտպանում են շուրջ 29600 հա գյուղատնտեսական նշանակության տարածք:

Ձեռնարկված գործողությունների շնորհիվ կարկտահարությունը կանխվել է

Մայիսի 10-ին ՀՀ Արմավիրի մարզի Բերքաշեն, Գետաշեն. Նոր Կեսարիա, Շենավան, Վանանդ համայնքների տարածքում տեղակայված 32 հակակարկտային կայաններով ներգործության է ենթարկվել կարկտավտանգ 1 ամպ, կատարվել է 3587 կրակոց:

Մայիսի 11-ին նույն մարզի Արաքս, Ջրառատ, Երասխահուն, Վարդաշեն, Մարգարա համայնքների տարածքում գտնվող 30 հակակարկտային կայանների միջոցով ներգործության է ենթարկվել կարկտավտանգ 3 ամպ, իրականացվել` 8614 կրակոց:

ՀՀ Արարատի մարզի Ռանչպար, Արաքսավան, Նորամարգ, Մասիս, Բուրաստան, Բերքանուշ, Դալար, Արտաշատ, Շահումյան, Տափերական, Փոքր Վեդի, Լուսառատ, Եղեգնավան, Ավշար, Նոյակերտ, Արարատ, Երասխ, Սուրենավան համայնքների տարածքում տեղադրված 62 հակակարկտային կայաններով ներգործության է ենթարկվել կարկտավտանգ 2 ամպ, կատարվել 14085 կրակոց:

 

Արագածոտնի մարզի Ագարակ, Փարպի, Ղազարավան, Կարբի և Օհանավան համայնքներում գտնվող 21 հակակարկտային կայաններով ներգործության է ենթարկվել կարկտավտանգ 2 ամպ, իրականացվել է 3087 կրակոց:

Ընդհանուր առմամբ` ներգործության է ենթարկվել 6 ամպ (1 ամպը գտնվել է Արմավիրի և Արագածոտնի մարզի տարածքում), կատարվել է 25786 կրակոց:

Լոռու մարզում 3 ամպի վրա կատարվել է 1968 կրակոց: Մարզի պաշտպանվող տարածքում կարկտահարություն չի գրանցվել, տեղացել է անձրև:

Ըստ Արագածոտնի ռադիոլոկացիոն կայանի տվյալների` թույլ կարկտահարություն է եղել Անիպեմզա և Բագրավան համայնքների տարածքում:

ԱԻՆ մամուլի հաղորդագրություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031