Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրատեսիլը դեպքի վայրից. byurakn.wordpress.com

Մայիս 12,2014 14:20

Կարող եմ ասել, որ բախտս մի լավ բերել էր, որ Կոպենհագեն տեղափոխվեցի հենց այն ժամանակ, երբ Եվրատեսիլն այստեղ էր տեղի ունենալու: Չլինելով այս մրցույթի երկրպագու, բայց ամեն տարի մեծ կամ փոքր հետաքրքրությամբ հետևելով ընթացքին (ի դեպ, դեռ այն ժամանակներից սկսած, երբ Հայաստանը չէր մասնակցում)` հազիվ թե մի օր իմ ոտքով գնայի Եվրատեսիլի երկիր, բայց մոտիկից հետևելու նման հնարավորությունը հաստատ բաց չէի թողնելու:

Ցավոք, տոմս գնել չհաջողվեց, որովհետև եզրափակչի տոմսերը վաղուց էին սպառվել: Բայց դա չխանգարեց նկատել, թե ինչ է կատարվում քաղաքում այս օրերին…

… Անձրև սկսվեց: Փակ տարածք փնտրեցինք: Իռլանդական փաբը լեփ-լեցուն էր, հազիվ համոզեցինք, որ թողնեն՝ կանգնենք: Ու ընդհանրապես, քաղաքի բոլոր փաբերն ու բարերը լիքն էին. բոլորը Եվրատեսիլ էին նայում:

Ընդհանուր շուխուռի մեջ ելույթները հազիվ էին լսվում: Բայց յուրաքանչյուր երգից առաջ ու հետո ըստ ծափահարությունների ու գոռոցների ուղղության կարելի էր հասկանալ, թե տվյալ երկրի ներկայացուցիչները փաբի որ անկյունում են հավաքված: Իսկ մեր խումբը գոռում էր յուրաքանչյուրիս երկրի համար. Հոլանդիա, Գերմանիա, Ռումինիա, Իտալիա, դե Լատվիան ու Բուլղարիան էլ չկային: Միայն երկու երգ կար, որից հետո ծափահարություններն ամբողջ փաբով մեկ էին: Մեկն Ավստրիան էր, մեկն էլ… Հայաստանը:

Երբ քվեարկությունը սկսվեց, փաբն ավելի լցվեց. անձրևն ավելի էր ուժեղացել: Էնքան խոխմ էր, երբ որոշ դանիացիներ միամտաբար զարմանում էին, թե այս կամ այն երկիրն ինչու մյուսին 12 միավոր տվեց: Երբ Հայաստանը քվեարկեց, ես բնավ չզարմացա, որ Ավստրիային ու Շվեդիային ոչ մի ձայն չգնաց, որովհետև միշտ էլ Հայաստանը ֆավորիտներին ձայն չի տալիս: Բայց զարմացա, թե ինչու հենց Մոնտենեգրոյին 12 տվեցին:

Էդպես, բուքմեյքերները ճիշտ դուրս եկան, ժամն էլ արդեն շատ ուշ էր: Կոնչիտային շնորհավորեցինք ու ցրվեցինք տներով:

Ներկած մորուք. աչքիս սա նոր մոդա է դառնալու

Ներկած մորուք. աչքիս սա նոր մոդա է դառնալու

Տուն հասա՝ մի քանի հետաքրքիր եզրակացությամբ: Նախ, Եվրոպայում Եվրատեսիլով հետաքրքրվածությունն այնքան փոքր չէ, ինչքան ներկայացնում են: Հիմնականում որ ասում են՝ էդ ինչ մրցույթ է, ձևեր են թափում: Հետո, իսկապես Եվրատեսիլը մոդայիկ է միասեռականների շրջանում: Չգիտեմ՝ ինչով է դա բացատրվում, բայց երեկ ես շատ ավելի մեծ թվով միասեռական զույգերի տեսա, քան երբևէ տեսել եմ: Ու բոլորը չէ, որ Կոնչիտային էին երկրպագում:

Իսկ ամենակարևորը՝ Եվրատեսիլը հեչ վատ բան չէ: Ինչքան էլ արանքում քաղաքականություն ու այլ հարցեր խաղացնեն, միևնույն է, միշտ էլ լավագույնը կամ գոնե լավագույններից մեկն է հաղթում: Իսկ Կոպենհագենի էս տոնական վիճակները Եվրոպայի տարբեր երկրների ներկայացուցիչներով, էն, որ չնայած ամեն մեկն իր երկրին է երկրպագում, բայց մյուսների հետ կռիվ չի անում, իսկականից ամեն ինչ արժեր: Ու ես շատ եմ ուզում, որ մի օր Հայաստանը հաղթի, որովհետև շատ հետաքրքիր կլինի տեսնելը, թե արդյոք Երևանում նույն մթնոլորտը կտիրի, թե ամեն ինչ ավելի սարսափելի կլինի:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031