Հայաստանի պետական կամերային երգչախմբի տնօրեն, արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Արաբյանը դժգոհ է մեր երկիրը «Եվրատեսիլում» ներկայացրած Արամ MP3-ի` Not Alone երգից:
Պարոն Արաբյանը կարծում է, որ ե՛ւ արևելյան, ե՛ւ արևմտյան հաջողված բոլոր ստեղծագործությունների հիմքում առկա են հին հայկական, միջնադարյան տաղերգության թեմաները, մինչդեռ մենք ազգայինը հիմք ընդունելու փոխարեն՝ կապկել ենք Արեւմուտքին:
«Ես երկար տարիներ աշխատել եմ Հայաստանի ազգային ռադիոյի էստրադային–սիմֆոնիկ նվագախմբում, եւ նվագել եմ, ե՛ւ տնօրեն եմ եղել այնտեղ: Հիշում եմ, որ Էլվինա Մակարյանից սկսած՝ մեր հայտնի երգիչների ներկայացրած երգերը, որոնք առաջնություններում շահում էին, ազգային հիմքի վրա էին: Ես ազգայնամոլ չեմ, բայց այս հարցում սկզբունքային եմ: Իմ սուբյեկտիվ կարծիքով՝ մեր ներկայացուցչի երգը նման է այն բոլոր երգերին, որոնք հնչում են «Եվրատեսիլում» կամ զանազան պրիմիտիվ հեռուստաշոուներում: Ի՞նչ երգ է դա՝ գնում է դանդաղ մի թեմա, հետո վերեւներում զարգացում է ապրում, գոռոցներ, ճչոցներ ու ոչ մի ազգային հիմք, ֆոլկլոր չկա, լավ է գոնե 4-րդ տեղ վերցրեց: Ի դեպ, հեղինակավոր երաժիշտների հետ էլ եմ զրուցել, շատերը համակարծիք են ինձ հետ»,-ասաց մեր զրուցակիցը Aravot.am-ի հետ զրույցում:
Հետաքրքրվեցինք, պարզվեց՝ Արմեն Արաբյանը հաղթող երկրի երգը չի լսել, իսկ այն ներկայացնողի ու «Եվրատեսիլի» մասին հետեւյալ կարծիքի է. «Եվրոպական քաղաքակրթությունից ելնելով՝ միասեռականների հանդեպ հանդուրժողականության քարոզ էր գնում, թե տեսեք մենք ինչքան ազատ ենք, ուղղամիտ, ու բոլորն էլ հավասար են»:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է շոու-բիզնեսում սարքովի կերպարներին, պարոն Արաբյանի խոսքով. «Նման բաները սուր զգացողություններ են՝ ուշադրություն գրավելու համար, ինչքան հասկացա՝ Կոնչիտան կին չէ, այլ տղամարդ, որի մորուքը շարունակում է աճել»:
Կամերային երգչախմբի տնօրենը տեսակետը արտահայտել էր նաեւ իր ֆեյսբուքյան էջում ու գրել եվրատեսիլյան ձախողումների մասին:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Եվրատեսիլը ազգային երգի մրցույթ չէ, և հետևաբար ամենևին պարտադիր չէ շատ դեպքերում Եվրոպային անհասկանալի ազգային տարրեր խցկել երգի և բեմադրության մեջ՝ այդպիսով ստանալով ինչ-որ անհասկանալի խառնուրդ, որը Եվա Ռիվասի ելույթի դեպքում էր։ Եվ վերջապես պետք է սովորենք թեթև վերաբերվել Եվրատեսիլ կոչված երգի մրցույթին 🙂 Անձամբ ես մեր բոլոր մասնակիցների երգերից ամենաշատը հենց Արամի երգը հավանեցի։
Հարգելի պարոն Արաբյան,մենք բազմաթիվ անգամներ ներկայացրել ենք ազգային մոտիվներով երգեր և 8-րդ տեղից բարձր տեղ չենք գրավել : Նույնը կլիներ նաև այս անգամ ,եթե նմանատիպ երգ ներկայացնեինք :Իմ կարծիքով Եվրատեսիլը այն մրցույթը չե ,որտեղ արժի ազգային երգ ներկայացնել,Ծախված և այլասերված Եվրոպան դրան արժանի չէ:
Հարգելինե՛ր, մեր ազգային երգը Եվրոպային երբեք էլ անհասկանալի չի եղել, երբ ճանաչել ու բացահայտել են. հիշեք Կոմիտաս Վարդապետին, ում առաջ ծնկի եկան ժամանակի նշանավոր կոմպոզիտորները…Հարցն այն է , որ այսօրվա Եվրոպայում մարդիկ հեռացել են մշակութային , բարոյական արժեքներից , և մեր ՝ համաշխարհային երաժշտության գանձարանում իրենց մեծ տեղն ունեցող Հայ միջնադարյան շարականները, ժողովրդական երգը հազիվ թե իրենց զոմբիացած ուղեղին որևէ բան տան, մանավանդ , որ Եվրատեիլը միշտ քաղաքական շոու է եղել, իսկ այս տարվանից սկսած աստիճանաբար վերածվելու է նման խեղված արժեքներ քարոզող հարթակի: Մեր ազգային գանձերը այդպիսի բեմ հանել հաստատ պետք չէ: Այս առումով լիովին համամիտ եմ Գոհարի հետ…
+100