Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքապետարանը` Աճառյանի դպրոցի քանդման մասին. Սիվիլնեթ

Մայիս 12,2014 14:58

Պատմամշակութային արժեք ունեցող Հրաչյա Աճառյանի անվան դպրոցի շենքի ճակատամասի քանդման կապակցությամբ ՍիվիլՆեթը հարցում էր ուղարկել Երևանի քաղաքապետարան` պարզելու, թե ինչ պայմաններում են իրականացվել քանդումը և արդյոք կա համապատասխան թույլտվություն` քանդման աշխատանքներ իրականացնելու համար:

Հարցմանը ի պատասխան` Երևանի գլխավոր ճարտարապետի աշխատակազմից պատասխանել են. «Կառավարության N917-Ա առ 29.08.2017թ. որոշման համաձայն` Երևանի Հերացու փողոցի հ. 2 հասցեում գտնվող շենքը (նախկին Հ. Աճառյանի անվան թիվ 72 դպրոց) տրամադրվել է «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ակադեմիա» հիմնադրամին՝ այն որպես ակադեմիա վերակառուցելու նպատակով։

«Երևաննախագիծ» ՓԲԸ-ի կողմից մշակվել է նշված շենքի վերակառուցման և տարածքի բարեկարգման նախագիծ, որով ապահովվել են մշակույթի նախարարության հ 03/14.1/1145-14 առ 27.03.2014թ. գրությամբ և Երևանի քաղաքապետարանի կողմից տրամադրված ճարտարապետահատակագծային առաջադրանքով առաջադրված պահանջները, այդ թվում` հուշարձան–շենքի ուսումնասիրում և վավերագրում։
Ապրիլի 10-ին` ժամը 19:00-ի մոտակայքում, շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում գլխավոր ճակատի որոշ հատված և կողաճակատային պահպանված պատերից ձախակողմյանը ամբողջությամբ փլվել են։ Ստեղծված մասնագիտական հանձնաժողովի կողմից տեղում կատարվել է համապատասխան ուսումնասիրություն և հետազոտություն, որի արդյունքում եզրակացություն է ներկայացվել, որ նկատի ունենալով շենքի տեխնիկական վիճակի բացահայտված թերությունները` տեխնիկապես անընդունելի, անհնար և վտանգավոր է դառնում պատի հետագա պահպանումը և ուժեղացումը։

Առաջարկվել է գլխավոր ճակատային պատը հատուկ մշակված նախագծով քանդել, պիտանի քարերը պահեստավորել և նույն ճարտարապետական նկարվածքով վերականգնել՝ այն իրականացնելով սահմանված կարգի և գործող նորմերի բոլոր պահանջների կատարմամբ։

Իսկ ապրիլի 29-ին տեղի ունեցած ճակատի վերջնական փլուզմանը նպաստեցին հորդառատ անձրևները և շինարարական աշխատանքների ոչ պատշաճ կազմակերպումը։

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031