Այսօր Ազգային ժողովում շարունակվում էր կառավարության ներկայացրած Կուտակային կենսաթոշակների մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի քննարկումը:
Եթե ՀՅԴ-ն նախագիծը բավականին դրական համարեց եւ ասաց, որ կողմ է քվեարկելու, ապա ՀԱԿ խմբակցության անունից հանդես եկած Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ ինչ էլ անի այս կառավարությունը, իրենց համար անընդունելի է. «Կառավարությունը շարունակում է մնալ Սերժ Սարգսյանի գծի վրա, կառավարության փոփոխությունից ոչինչ չի փոխվել: ՀՅԴ-ն դիրքորոշում հայտնեց, որ այս նախագիծը առաջընթաց է եւ չեն կարող դեմ քվեարկել, կներեք, մեր գնահատականը կտրականապես տարբերվում է, մենք կարծում ենք, որ կառավարությունը փորձում է սրա տակ ստանալ քաղաքական ուժերի համաձայնությունը, թուլացնել ճնշումները: Մենք հայտարարում ենք, որ մենք չենք կիսի պատասխանատվությունը այս խայտառակ գործարքի համար: Մենք արտահայտում ենք ժողովրդի շահերը»:
Նրա ներկայացմամբ՝ եթե կառավարությունը պարտադրում է ժողովրդին դիմում գրել՝ իրենից «բռնագանձված փողերը վերադարձնելու» համար, ապա այդ իրավունքից կօգտվեն միայն ամենաակտիվ եւ գիտակից քաղաքացիները, իսկ պասիվ մեծամասնությանը կարելի է բանի տեղ չդնել. «Ակնհայտ է, որ գնալու են թալանի ճանապարհով, թե թալանի ո՞ր սխեման կընտրեն՝ պարզ չի, բայց պարտադիր բաղադրիչը չեն ուզում վերացնել, սա ընդամենը խաբեություն է»:
Կարդացեք նաև
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ
Ամբողջ կոլեկտիվով դիմում ենք գրել բայց էլի պահում են…………….Հեքիաթների չէնք հավատում