Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ արդարադատության նախարարն ընդունել է ՌԴ պատիժների իրականացման դաշնային ծառայության իրավունքի և կառավարման ակադեմիայի տնօրենին

Մայիս 12,2014 13:07

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը մայիսի 12-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության պատիժների իրականացման դաշնային ծառայության իրավունքի և կառավարման ակադեմիայի տնօրեն գեներալ-մայոր Ալեքսանդր Կրիմովին: Ակադեմիայի տնօրենը ներկայացրել է մինչ օրս ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտի հետ ունեցած համագործակցությունը՝ նշելով, որ իրականացված բոլոր համատեղ նախաձեռնությունները առանձնանում են բարձր որակով և մեծ կազմակերպչականությամբ: Զրույցի ընթացքում կողմերը առանձնացրել են այն առաջնահերթությունները, որոնք իրականացվելու են մոտ ապագայում՝ շեշտը դնելով պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստման, կրթամեթոդիկ ծրագրերի փոխանակման, համատեղ կոնֆերանս-սեմինարների և փոխադարձ հետաքրքրություն առաջացնող այլ թեմաների վրա:

Արդարադատության նախարարը նշել է, որ հետաքրքրված է ակադեմիայի հետ համագործակցությամբ՝ մասնավորապես Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության քրեակատարողական համակարգի աշխատակիցների վերապատրաստման միասնական ծրագրի և մեթոդաբանության փոխանակման հարցերում: Հանդիպման ավարտին ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հյուրին հավաստիացրել է, որ կաջակցի հետագա ծրագրերի իրականացմանը՝ կարևորելով իրավական համակարգի աշխատակիցների ուսումնակրթական բարձր պատրաստվածության առաջնահերթությունը: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԱՆ «Իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Հայրապետյանը:

ՀՀ արդարադատության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031