Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ ապրել կա, ոչ էլ մեռնել…». գյումրեցի անօթևան միայնակ կին (Տեսանյութ)

Մայիս 12,2014 12:52

«Շիրակ կենտրոնի» աշխատակիցները, շրջագայելով ամբողջ քաղաքով մեկ սփռված տնակային ավաններում, գրեթե ամեն օր հանդիպում են ծանր ճակատագրեր ունեցող ընտանիքների: Այդ թվում՝ միայնակ տարեցների, որոնք ապրում են մեկուսացած կյանքով՝ պատսպարված անձրևներից ու ձյան հալոցքներից անպաշտպան, խարխուլ խրճիթներում:

«Շիրակ կենտրոնի» պատրաստած հերթական տեսանյութը 2008 թվականից ի վեր, 33-ամյա միակ որդուն կորցնելուց հետո միայնակ բնակվող տարեց կնոջ մասին է: Նա թեև 1988-ից բնակվում է 6-մետրանոց տնակում, սակայն պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա ընտանիքների հերթացուցակում նրանց ընտանիքին չեն հաշվառել՝ այն պատճառաբանությամբ, որ երկրաշարժի հետևանքով սեփական բնակարան չեն կորցրել:

Ընտանիքը բնակվելիս է եղել վարձով տանը: Առավել մանրամասն՝ ներկայացվող տեսանյութում:

«Շիրակ կենտրոնի» մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Վայ, ինչ մեղք են այս միայնակ տարեցները. խոսքեր չկան:

  2. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Ամոթ ա մեր ազգին. մեր ազգը փող ունի: Ինչու, օրինակ, մի տելեթոն չի կազմակերպվում՝ հատուկ (Գյումրու) միայնակ տարեցների համար:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031