Այսօր Ազգային ժողովում սկսվեց կառավարության նախաձեռնությամբ արտահերթ նստաշրջանը:
Շարունակեցին քննարկել Կուտակային կենսաթոշակների մասին օրենքի նախագծում փոփոխությունները: Նախորդ նիստից մինչ այս նիստը օրենքի նախագծում բավականին շատ փոփոխություններ են արվել, եւ ըստ ինչպես ՀՀԿ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի, այնպես էլ՝ ըստ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի՝ այս անգամ օրենքի նախագիծը որեւէ տարընթերցություն չի պարունակում, կամ ինչպես կարճ ձեւակերպեց Արծվիկ Մինասյանը՝ «պարտադիր բաղադրիչն այլեւս չկա»:
Եվ քանի որ ըստ էության այս նախագծով կառավարությունը գոհացրել է ընդդիմությանը, Արծվիկ Մինասյանն ասաց, որ իրենց խմբակցությունը չի կարող կողմ չքվեարկել:
Կարդացեք նաև
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ