Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Գրիգորյան. «Մեկ էլ որ գա մի պահ, որ մեզ ասեն, թե պետք է հանձնենք Արցախը, ի՞նչ պիտի անենք»

Մայիս 12,2014 12:42

«Հայաստանը ռեալ վերջին ժամանակներս անցնում է դեպի միակողմանի՝ կամ- կամ-ի քաղաքականություն»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:

Անդրադառնալով ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հայտարարություններին՝ պարոն Գրիգորյանը փաստեց, թե առաջին անգամ խախտվեց հավասարակշռությունը, և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը արեց այնպիսի շեշտադրումներ, որոնք ձեռնտու են Ադրբեջանին: Սա պարոն Գրիգորյանը համարեց ՀՀ-ի՝ Մաքսային միությանն անդամակցելու որոշման հետևանք. «Կարևոր չէ, որ դեսպանը կրկնեց մադրիդյան սկզբունքները, մենք բոլորս դրանց մասին գիտեինք: Դրանից դուրս նա ոչինչ չասաց: Կարևորը շեշտադրումն էր: Մտահոգիչ է, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը շեշտը դրեց այն փաստերի վրա, որոնք ձեռնտու են Ադրբեջանին: Փաստորեն նա ստանձնեց Ամերիկայում Ադրբեջանի դեսպանի ֆունկցիան»:

Պարոն Գրիգորյանի կարծիքով՝ ՀՀ իշխանությունների պասիվությունն էլ ունի մեղքի բաժին այս դրսևորումների հարցում: Քաղաքագետը մտահոգություն հայտնեց, որ եթե այսպես շարունակվի, հնարավոր է նաև ծայրահեղ, փակուղային իրավիճակում հայտնվենք: Այս առիթով նա ասաց. «Մեկ էլ կարող է գալ մի իրավիճակ, երբ մեզ ասեն, թե հաշվի առնելով ՀՀ անվտանգությունը՝ պետք է հանձնենք Արցախը: Ի՞նչ պիտի անենք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031