Լրահոս
Օրվա լրահոսը

Վարույթ է ընդունվել ոստիկանների կողմից Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ բռնության գործադրմամբ պաշտոնեական լիազորությունների սահմանազանցում կատարելու փաստի առթիվ հարուցված քրեական գործը

Մայիս 12,2014 12:30

Ըստ Հատուկ քննչական ծառայության կայքէջի՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ոստիկանների կողմից դիտավորությամբ իրենց լիազորությունների շրջանակից դուրս եկող գործողություններ կատարելու` քաղաքացի Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ 2013թ. օգոստոսի 1-ին բռնություն գործադրելու և վերջինիս իրավունքներին և օրինական շահերին վնաս պատճառելու փաստի առթիվ` ՀՀ գլխավոր դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:
Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031