Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Գրավյալ» տարածքների վերադարձ՝ Լիդինգթոնը կրկնում է Ուորլիքի պնդումները

Մայիս 12,2014 11:59

Եվրոպայի նախարար Դեյվիդ Լիդինգթոնը մայիսի 12-ի իր ելույթում ասել է.

«Այսօր լրանում է Լեռնային Ղարաբաղի հրադադարի պայմանագրի 20 տարին: Չնայած այն վերջ դրեց կատաղի մարտերին, սակայն իրական խաղաղության դեռ պետք է հասնել: Դիպուկահարների կրակոցները շարունակում են կյանքեր խլել երկու կողմից էլ, և հաճախ կռվող զինվորներն ավելի երիտասարդ են, քան գործող հրադադարը: Համամարդկային ճգնաժամը շարունակվում է, քանի որ հազարավոր տեղահանված մարդիկ իրենց ծանր դրության համարժեք լուծում չունեն: Խաղաղությանը հնարավոր է հասնել միայն երկկողմ փոխզիջումներով:

Ներկա սերունդը տեղյակ է միայն հայերի և ադրբեջանցիների միջև հակամարտության մասին ու չգիտի, որ այս երկու ժողովուրդները համատեղ խաղաղ բնակության երկար, ընդհանուր պատմություն ունեն: Խաղաղությունը հնարավոր է միայն, եթե երկու կողմերը ստեղծեն մի իրավիճակ, երբ համաձայնագիրն ընդունելի է իրենց բնակչության կողմից: Ցավոք սրտի այսօր այդ իրավիճակը չէ:

Միացյալ Թագավորությունը մնում է հավատարիմ մարդկանց միավորելու և Հայաստանի, Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի հասարակությունների փոխըմբռնումը զարգացնելու իր գործունեությանը: Անհատական մակարդակում շփումները և խաղաղություն կառուցողները, ովքեր ապահովում են այդ կապերի շարունակականությունը, հանդիսանում են խաղաղության ու հաշտեցման ցանկացած գործընթացի կարևոր բաղադրիչ:

Միացյալ Թագավորությունը աջակցում է Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին, ովքեր ջանում են նպաստել խաղաղության համաձայնագրի առաջընթացին: Ամերիկացի համանախագահ, դեսպան Ջեյմս Ուորլիքը մայիսի 7-ին նորից հստակ նշեց այն բաղադրիչները՝ ներառյալ գրավյալ տարածքների վերադարձը և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ ազատ կամաարտահայտման ընդունումը, որոնք պայմանավորվածության մաս կկազմեն: Հուսով եմ, որ երկու երկրների ղեկավարներն էլ քաղաքական խիզախություն կցուցաբերեն՝ իրականացնելու այս լուծումը Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ժողովուրդների համար»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031