Մայիսի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում իրականացված ծառայության ընթացքում ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի ծառայողների կողմից ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 64 տրանսպորտային միջոց. 10 վարորդ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում, 1 վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման արձանագրություն` երթևեկության ընթացքում ծխելու համար, 51 վարորդ տրանսպորտային միջոցը վարել է առանց համապատասխան փաստաթղթերի, 1 տրանսպորտային միջոցի վրա առանց համապատասխան թույլտվության տեղադրված է եղել գերհզոր ձայնային ազդանշան արձակող սարքավորում, իսկ 2 տրանսպորտային միջոցի վրա խլացուցիչը վերասարքավորած է եղել բարձր ազդանշանով երթևեկելու համար:
ՀՀ ոստիկանություն