Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ նախագահ. Ադրբեջանը եւ Լեռնային Ղարաբաղը կարող են գոյակցել` որպես երկու հարեւան ինքնիշխան պետություններ. NEWS.am

Մայիս 12,2014 11:51

Ներկայացնում ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի` NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը տված հարցազրույցը:

-20 տարի առաջ ստորագրված հրադադարի մասին համաձայնագրի կարեւորությունը դժվար է թերագնահատել: Ձեր տեսանկյունից` ի՞նչ է այն տվել Լեռնային Ղարաբաղին եւ ի՞նչպես է համաձայնագիրն իրականացվում:

-Հրադադարի մասին համաձայնագրի կարեւորությունն իսկապես դժվար է թերագնահատել: Խաղաղության, թեկուզ եւ հարաբերական, հաստատումը, կարծում եմ, շատ բան է տվել ոչ միայն Լեռնային Ղարաբաղին, այլ նաեւ` ողջ տարածաշրջանին:
Ամենից կարեւորը` դադարեցվել է պատերազմը, տանյակ հազարավոր մարդկանց կյանք է փրկվել, մարդիկ խաղաղ կյանքի են վերադարձել: Արցախի հանրապետությունը պարտադրված պատերազմի հետեւանքներից աստիճանաբար վերականգնվելու հնարավորություն է ստացել: Մեր ժողովուրդը, Հայաստանի ու Սփյուռքի օգնությամբ, հաջողացրել է վերականգնել երկրի քայքայված տնտեսությունը եւ վստահելի հիմք ստեղծել առաջընթաց զարգացման համար:

Ադրբեջանը ստիպված էր հրադադարի գնալ: Չլիներ հրադադարի մասին համաձայնագիրը` այդ պետության ապագան անչափ մշուշոտ էր լինելու:
Անդրադառնալով տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովմանը, չնայած հրադադարի ռեժիմի Ադրբեջանի կողմից գործնականում ամենօրյա խախտումներին, Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղությունը, կայունությունը եւ ուժերի ռազմավարական հավասարակշռությունը, ընդհանուր առմամբ, պահպանվում է, եւ մենք ամեն ինչ անելու ենք, որ դա շարունակական լինի:

-Շատ է խոսվում հակամարտության գոտում միջազգային խաղաղարար ուժեր տեղակայելու հնարավորության մասին: Ձեր կարծիքով` դրա անհրաժեշտությունը կա՞:

-Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտին միակն է աշխարհում, որտեղ խաղաղությունը եւ կայունությունը բացառապես հակամարտության կողմերն են ապահովում: Կարծում եմ` դա անչափ կարեւոր ասպեկտ է, որ, ի թիվս այլոց, նաեւ վկայությունն է այն բանի, որ Ադրբեջանը եւ Լեռնային Ղարաբաղը կարող են գոյակցել` որպես երկու հարեւան ինքնիշխան պետություններ: Ներկայիս փուլում տարածաշրջանում միջազգային խաղաղարար ուժեր տեղակայելու համար որեւէ օբյեկտիվ նախադրյալ չեմ տեսնում:

Զրուցեց Մարիամ Լեւինան

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031