Լրահոս
Օրվա լրահոսը

Համանախագահները հաստատում են ԼՂ խնդրի վերաբերյալ Ջեյմս Ուորլիքի առաջ քաշած դրույթները. Թերթ.am

Մայիս 12,2014 11:08

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի համաձայնագրի կնքման 20-ամյակի կապակցությամբ՝ տարածաշրջանի ժողովուրդներին կոչ անելով մտորել վերջին երկու տասնամյակների ժառանգության շուրջ։

«Այդ համաձայնագիրը վերջ դրեց իրական պատերազմին, կանգնեցրեց ողբերգական բռնություններն ու հիմքեր ստեղծեց բանակցությունների համար, որոնք կողմերին առաջարկվում են խաղաղության հասնելու համար։ Ձեռք բերված հրադադարի շնորհիվ հայերի և ադրբեջանցիների նոր սերունդ՝ մեծացավ չիմանալով պատերազմի սարսափների մասին։ Կողմերը պետք է անեն հնարավորը՝ ապագա սերունդներին նման փորձառությունից զերծ պահելու համար»,- ասված է հայտարարության մեջ։

Մինսկի խմբի համանախագահները, սակայն, նշում են, որ հրադադարի մասին համաձայնագիրը չի լուծում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։

«Լեռնային Ղարաբաղի հարակից շրջանները շարունակում են գրավյալ մնալ և համաձայնագիրը չի կարողացել լուծել ԼՂ կարգավիճակի հարցը։ Վերջնական կարգավորման բացակայությունը հանգեցրել է հարյուր հազարավոր մարդկանց տեղահանության շարունակականությանը, միջազգային սահմանին և շփման գծում բռնության սրացման սպառնալիքին, ինչպես նաև որոշ շրջանակներում մոլորության, թե ստատուս քվոն կարող է հավերժ շարունակվել»,- ասված է հայտարարության մեջ։

Նյութի մանրամասները կարդացեք Թերթ.am-ի կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031