Բուլղարիայում այսօր ավարտվեց նաեւ հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունը:
Հայաստանի տասն ըմբիշով համալրված հավաքականը մրցավայրից վերադառնում է մեկ չեմպիոնով, երկուական արծաթե եւ բրոնզե մեդալակիրներով եւ թիմային պայքարում՝ երրորդ տեղով:
Այսօր իր տարիքային խմբում հավասարը չունեցավ 46 կգ քաշային Հարություն Վարդանյանը: Նրա թիմակից Արման Բաղդասարյանը (63 կգ) տանուլ տվեց ընդամենը մեկ գոտեմարտ ու արժանացավ արծաթե մեդալի, իսկ 54 կգ քաշային կարգում Էդգար Թամազյանը դարձավ բրոնզե մեդալակիր:
Թիմային պայքարում հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի պատանիների հավաքականը եզրափակեց լավագույն եռյակը՝ իրենից առաջ թողնելով միայն Ռուսաստանին եւ Ուկրաինային:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ