«Лента.ру»-ն գտել է, որ ԱՄՆ-ի 1-ին տիկին Միշել Օբամայի եղբայրը՝ Քրեյգ Ռոբինսոնը, եղել է համալսարանական բասկետբոլային թիմերից մեկի ավագ մարզիչը, սակայն վերջերս հեռացվել է աշխատանքից:
Պատճառը Օրեգոնի համալսարանի նրա ղեկավարած «The Beavers» թիմում վերջ չունեցող խնդիրներն են, որոնք Ռոբինսոնը լուծել չի կարողացել սկսած 2008 թվականից:
«Sport Illustraated» կայքի օգտատերերը ուրախությամբ են ընդունել այդ լուրը: Նրանց կարծիքով, միեւնույն է, նա չէր ձգելու մինչեւ պայմանագրի ավարտը, որի ժամկետին դեռ երեք տարի կար: Պայմանագիրը վաղաժամկետ դադարեցնելու համար ակումբը Ռոբինսոնին պարտք է մնացել $ 4 միլիոն: Մարզասերները համոզված են, որ Քրեյգ Ռոբինսոնն այդքան ժամանակ էլ չէր ձգի, եթե ԱՄՆ նախագահ բարակ Օբամայի հետ բարեկամախնամիական հարաբերությունների մեջ չլիներ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Лента.ру-ի