«Եվրատեսիլ 2014»-ին Հայաստանը ներկայացնող Արամ MP3-ը գրառել է ֆեյսբուքյան իր էջում.
«Շնորհակալություն եմ ուզում հայտնել բոլորին, ովքեր իմ կողքին էին այս ամիսների ընթացքում և սատարում էին ինձ… Եվրոպայում ապրող իմ սիրելի հայեր շատ- շատ շնորհակալ եմ բոլորիցդ իմ օգտին քվեարկելու համար… Եթե քվեարկության թվեր չեն համընկել, դա ձեր մեղքով չէ… Իրականում ժյուրին է մեզ ցածր միավորներ տվել, իսկ ձեր քվեարկության արդյունքները կարող եք տեսնել այս կայքում… Կրկին անգամ շատ շնորհակալ եմ իմ օգտին քվեարկելու համար…»: