Shamshyan.com. Այսօր՝ մայիսի 11-ին, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ջրասուզակները, ՀՀ պաշտպանության նախարարության ծառայողների հետ Վայոց Ձորի մարզի Արենի գյուղից դեպի սահմանամերձ տարածքում գտնվող Տանձիկ լճից դուրս են բերել ՀՀ ՊՆ N զորամասի սպա, ավագ լեյտենանտ Մերուժան Հարությունյանի դին:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը ՀՀ ՊՆ Վայոց Ձորի մարզում գտնվող N զորամասի սպայական անձնակազմը մեկնել էր Արենի գյուղից դեպի սահմանամերձ տարածքում գտնվող Տանձիկ լիճ, քանի որ զորամասի սպաներից մեկը դուրս էր եկել զորամասից դեպի այդ ուղղությամբ ու տևական ժամանակ է՝ չկար:
Զինվորականներին օգնության էին մեկնել ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության և ոստիկանության Եղեգնաձորի բաժնի օպերատիվ խմբերը, ինչպես նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատները: Կային կասկածներ, որ զինվորականը ջրահեղձ էր եղել:
Հրապարակումն ամբողջությամբ սկզբնաղբյուր կայքում: