Համացանցում տարածվել է «Եվրատեսիլ 2014»-ից մի հատված, որը հեռուստատեսային եթերում մոնտաժվել է: Տեսանյութում կարող ենք տեսնել՝ Ադրբեջանի միավորները ներկայացնողը իրենց երկրի 10 միավորը տալիս է Իռլանդիային, որը եզրափակիչ փուլ չէր անցել:
Հաղորդավարները խնդրում են ադրբեջանցուն նորից կրկնել, թե որ երկրին են տալիս տասը միավոր, համոզվելուց հետո, որ Ադրբեջանը իր միավորները տվել է եզրափակչից դուրս մնացած երկրին, ասում են` «Կներեք, բայց Իռլանդիան եզրափակչում չէ» եւ անցնում հաջորդ երկրի քվեարկության արդյունքներին:
Դեռ մի տարի չի եղել, որ էս երկիրն առանց սկանդալի մասնակցի մրցույթին, ամեն հաջորդ տարին սկանդալն ավելի խայտառակ ձևեր է ընդունում(((((((
Իրականում ոչ մի բան էլ չի մոնտաժվել: Դա ուղղակի նախապատրաստական փորձ էր: Ուշադիր նայեք հաղորդման վարողների շորերին եվ համեմատեք եզրափակիչի ժամանակ նրանց հագուստների եվ սանրվածքների հետ: