Ազատության հրապարակում այսօր հավաքվել էին մայիսի 18-ինկայանալիք «No putinism» հավաք-երթի նախաձեռնողները եւ քննարկում էին, թե ինչ պետք է անեն հավաք-երթի օրը:
Կոչ արվեց հրավիրել բոլոր ծանոթ-բարեկամներին, ֆեյսբուքյան ընկերներին, գումար հավաքվեցին՝ ֆեյսբուքում այդ «իվենթը» գովազդելու համար, իսկ պաստառների պատրաստումը թողեցին յուրաքանչյուր նախաձեռնողի վրա, որովհետեւ գումարը չէր բավականացնի եւ՛ գովազդելու, եւ՛ պաստառների համար:
Առաջարկվեց նաեւ հայտարարության տեքստ պատրաստել, որով կդատապարտվի ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանի «լկտի» պահվածքը: Առաջարկ եղավ մի քիչ ավելի նուրբ բնութագրել դեսպանի պահվածքը, հակընդդեմ առաջարկ եղավ՝ ավելի կոշտ ու կոպիտ բնութագրել դա:
Հիշեցնենք, որ խոսքը ՌԴ դեսպան Վոլինկինի այն խոսքերի մասին է, ըստ որի պետք է չեզոքացնել հայ-ռուսական հարաբերությունների մեջ «սեպ խրող» հասարակական կազմակերպություններին:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ
Տեսնես Պուտինը ոոոնց պետք է դիմանա սրանց հավաքին, խեեեղճ Պուտին))))))))))))) …………… Լավ, Պուտինն էլ թող բավարարվի իր ունեցած ռեյտինգներով—-Անգլիայում—-92%, Գերմանիայում —-89%, Ֆրանսիայում—-72%…………………