Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ գրում եք «այս ուր է գլորվում Եվրոպան», գրեք նաև… այս ուր են գահավիժում Հայաստանն ու Ռուսաստանը…»

Մայիս 11,2014 14:04

Հանրային Հեռուստաընկերության նախկին գործադիր տնօրեն, «ՊանԱրմենիան Մեդիա Գրուպ»-ի ներկայիս գլխավոր տնօրեն Արմեն Արզումանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նախ սրտանց շնորհավորում եմ Արամ mp3-ին հրաշալի ելույթի համար:
Կրկնելով Սիրուշոյի արդյունքը՝ Արամը շատ ավելի բարդ խնդիր լուծեց: Պետք չէ մոռանալ, որ հիմա 50/50 քվեարկություն է և ժյուրիների անդամները մեղմ ասած հայաստանցիների նկատմամբ միշտ չի, որ բարյացակամ են լինում տրամադրված: Նայեք, թե ինչ արդյունքներ է արձանագրել Արամը սմս քվեարկությամբ ու կհամոզվեք:

Միշտ վստահ եմ եղել, որ եթե երբևէ հաղթենք «Եվրատեսիլում», ապա Սիրուշոյի օգնությամբ, ուրախ եմ, որ պարզվում է ոչ միայն…

Շնորհավորում եմ Հանրային հեռուստատեսության գործընկերներիս լավ աշխատանքի և հրաշալի արդյունքի առթիվ:

Իսկ հիմա մի քանի փաստ, որ գուցե զարմացնի ձեզ: Նման տեքստերը սովորաբար այսպես են սկսում, իսկ դուք գիտեք, որ…

Հայաստանյան ֆեյսբուքը ոտնատակ է անում Ավստրիայի ներկայացուցչին, իսկ Եվրատեսիլի պաշտոնական էջի տվյալների համաձայն, Հայաստանում հեռախոսային քվեարկությամբ նա զբաղեցրել է … 2-րդ հորիզոնականը:
Ռուսաստանի հեռուստատեսությամբ դատափետում են Կոնչիտային, սակայն այնտեղ սմսներով նա 3-րդն է:ARMrussia

Այնպես, որ երբ գրում եք «այս ուր է գլորվում Եվրոպան», գրեք նաև… այս ուր են գահավիժում Հայաստանն ու Ռուսաստանը…»:

Լուսանկարները՝ Արմեն Արզումանյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Artur says:

    հայ գոմիկները լավ ակտիվեն եղել:

  2. Garegin J says:

    Flag Belgium in the Eurovision Song Contest 2014 Grand Final

    Flag

    Flag

    Flag

    Flag

    Flag

    Գրում են 50%:50%, բայց Բելգիայի դեպքում գործել է 0/100% տարբերակը:
    ՈՒ բելգիայահայերը, որոնք ամենաշատ sms-ներն էին արել մեր շատ սիրելի Արամ mp3-i համար( ըստ օֆիցիալ էջի https://www.eurovision.tv/page/results?event=1893&voter=BE)շատ վրթոհված են: Էս շոուն մի gay պարադ է ու էտ ժուրիներն էլ տենց մի “գ” արարածներ են: ՈՒ կոչ եմ անում հայ երգիչներին խուսափել այսուհետև իրենց մասնակցությունը բերել էս անպատվաբեր շոուին:

    Հա-Յաս-Տան! Հա-Յաս-Տան! Հա-Յաս-Տան! Ա-րաաամ! Ա-րաաամ!!!

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031