Լրահոս
Օրվա լրահոսը

Կոնչիտայի մորուքը եւ համաշխարհային քաղաքակրթությունը

Մայիս 11,2014 13:28

Մենք, հայաստանցիներս, ընդհանուր առմամբ հակված ենք ամեն մի դատարկ առիթով ծայրահեղ տագնապալի, ապոկալիպտիկ ընդհանրացումներ անել՝ Հայաստանի, Ռուսաստանի, Եվրոպայի կամ աշխարհի «կործանման» մոտիվներով:

Այդպիսի չնչին առիթ է «Եվրատեսիլի» մրցույթը, որը նույնիսկ շոու բիզնեսի, փոփ-արվեստի մասշտաբով լուրջ երեւույթ չի համարվում: Թե ինչ sms-ներ են ուղարկում տարբեր երկրների հեռուստադիտողները, եւ ինչ որոշում է կայացնում այդ մրցույթի ոչ այնքան պրոֆեսիոնալ ժյուրին, բացարձակապես էլ չի արտացոլում համաշխարհային քաղաքակրթության միտումները:

Այն, որ վերջին մրցույթում հաղթել է անորոշ սեռի Կոնչիտան, կամ այն, որ Հայաստանի հեռուստադիտողները նրան երկրորդ տեղն են դրել, իսկ ռուսաստանցիները՝ երրորդ, ամենեւին չի վկայում այն մասին, որ Եվրոպան կործանվում է, կամ էլ՝ որ Հայաստանում կամ Ռուսաստանում բնակչության կեսը տրասնվեստիտներ են: Պարզապես այդ բեմական կերպարը իր, մեղմ ասած, անբնականությամբ, ավելի հիշվող էր, եւ նրանք, ովքեր sms ուղարկելու հավես ունեին, ընտրեցին ամենաարտառոցը: Ճիշտ նույն տրամաբանությամբ 2006 թվականին հաղթել էր ֆինների սատանայական «ռոք ալիլույան»: Կոնչիտայի հաղթանակն այդպիսով, ոչ ազգային, ոչ էլ միջազգային ողբերգություն չէ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

P.S. Հայկական «պրոֆեսիոնալ ժյուրին» Շվեդիան դրել էր 22-րդ տեղը՝ դրանով իսկ ապացուցելով, որ պրոֆեսիոնալ չափանիշներով չէր առաջնորդվում: Ճիշտ այնպես, ինչպես մնացած երկրների «պրոֆեսիոնալները»:

Լուսանկարը՝ eurovision.tv-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. Գրիգոր says:

    Մեր «պրոֆեսիոնալները» գործել են մի պարզ տրամաբանությամբ, այն է, ֆավորիտներին հնարավորինս հետ պահել Հայաստանից բարձր միավորներ ստանալուց, գուցե և մտածելով, որ այդ կերպ օգնում են մեր երկրին «լավ տեղ» զբաղեցնել: Հաշվի առնելով, որ սա հեռուստստեսային ինտերակտիվ շոու է, այդ տրամաբանությունը մեղմ ասած հիասթափեցնող է, քանի որ ամեն անգամ չեզոքացնում է հեռուստադիտողների ձայները:

  2. Ալեքսանդր says:

    Ես չեմ քվեարկել, բայց եթե քվերակելիս լինեի նույնպես կընտրեի Կոնչիտային, որովհետև մյուս մասնակիցների համեմատությամբ /ներիր Արամ, դու էլ շատ լավն էիր, բայց ամեն ինչ համեմատական է/ նրա և երգը, և կատարումը ավելի լավն էր; Եվ թե ինչպիսին է երգչի սեռը, ինձ չի հետաքրքրում;

    Հիմա սեռի մասին; Թեև անբնակն եմ համարում սեռափոխությունը, բայց դա նրա սեփական գործն է; Կա մի այլ բան. Եվրատեսիլը մի մտահոգիչ բան արձանագրեց. ստեղծվել է մի նոր վերազգային “ազգ”, որը բավականին ռազմատենչ է և վտանգ կա, որ անկախ մասնակցի մասնագիտական որակից նման համաշխարհային միջոցառումներին միշտ հազթելու են այդ “ազգի’ ներկայացուցւչները;

  3. doc says:

    ստեղ են ասել “բա ձեր արդուկը մեզ պետք ա…” իսկակական ուղեղի մորմոք, ինչ Եվրա-տեսիլՔ

  4. whistleblower says:

    Ում չի հետաքրքրում, թե ովքեր են հայտնվում Եթերում, և իր երեխաները ինչ դասեր են քաղում դրանից, երևի թե հոգեբանորեն իրեն նախապատրաստում է վատթարին

  5. Karen says:

    մրցույթը յուահատուկ մի համաշխարհային բեմ է որտեղ երգիչները ինչ որ տեղ հնարավորություն են ունենում ներկայցնելու իրենց ազգային մշակույթը ,թեկուզ օտար լեզվով:Ազգի մշակույթից են ձևավորվում ազգի արժեհամակարգը և քաղաքակրթությունը:Իսկ եվրոպան իր հին քաղաքակրթության մեջ հոմոսեքսուալիստական և տրանցիսֆեստիտական արժեքների կրողն է եղել ,ինչպիսին էին նապոլեոննյան ,ալեքսանդրյան և կեսարական արժեքները:Հետո եվրատեսիլյան բեմերից հասարակության մի փոքր մասի մոտ առաջանում է ֆանատիզմ,իսկ ֆանատները աշխատում են կրկնօրինիկել իրենց կումիրին:Հարկ է նշել որ SMS ուղարկողների իննսուն տոկոսը դրանք դեռահասներ են,որոնք կրկնօրինակելու մեծ հակում ունեն:Ինչ վերաբերվում է վերևում մեկնաբանություն անող Ալեքսանդրին նա հավանաբար եվրոպական գրանդակերներից է և չի բացառվում, որ նա մյուս տարի իր անունը կփոխի դնելով Ալեքսիա և անտարբեր չի անցնի կոմայգու մոտով:

  6. Ես չգիտեի՜… says:

    Թու՜, ինչքան բան կա կյանքում ատելի, Ես չգիտեի՜…

    Պ. Սևակ

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031