Մայիսի 10-ին, ժամը 17.36-ին տեղեկատվություն էր ստացվել, որ Երևանի հոգեբուժարաններից մեկում պայթուցիկ է տեղադրված:
Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ, փրկարարական ջոկատի հերթապահ և ՃԿԿ օպերատիվ խմբերը:
ԱԻՆ-ը տեղեկացնում է՝ իրականացվել է հիվանդների և բուժ.անձնակազմի տարահանում:
Տեղազննման արդյունքում 3 հոգեբուժական կլինիկաներում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել: