Շանթ Հարությունյանը եւ նրա հետ նոյեմբերի 5-ին ձերբակալված ընկերները, ինչպես նաեւ պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը մոտենում են քաղբանտարկյալի չափանիշներին:
Այս մասին այսօր «Երիտասարդական» Կոնգրեսի համագումարում NEWS.am-ին ասել է ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք համագումարում արված հայտարարությունը նշանակում է, որ վերոնշյալ անձանց ՀԱԿ-ը քաղբանտարկյալ չի ճանաչում։ Հիշեցնենք, որ համագումարը բացելի Արշակ Մուսախանյանը հայտարարել էր, որ իրենց օրակարգում առաջին անգամ չկա քաղբանտարկյալների հարցը, քանի որ այդ խնդիրը իրենք լուծել են։
«Մենք ուշադիր հետեւում ենք, եթե Հայաստանում այդ չափանիշներով որեւէ մեկը համապատասխանի, մենք անմիջապես կանենք հայտարարություն: Օրինակ, Շանթ Հարությունյանի դեպքում արդեն երկարում է գործի քննությունը, եւ դա բերում է մի իրավիճակի, որ արդեն կարելի է հետաքննել, թե արդյոք այս գործը համապատասխանում է Եվրոպայի խորհրդի քաղբանտարկյալի չափանիշներին, որովհետեւ չափանիշներից մեկով, եթե քաղաքական դրդապատճառներով երկարում են կալանավորման ժամկետները, դա նույնպես կարող է դիտարկվել որպես քաղբանտարկյալ»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավարը։
Նրա խոսքով` տարբեր կազմակերպություններ քաղբանտարկյալը տարբեր կերպ են սահմանում, սակայն իրենք ընդունում են Եվրոպայի խորհրդի կողմից ընդունված չափանիշները։
Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Կարդացեք նաև