Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գնդեվազում ոչ միայն Հաղթանակի օրն էր նշվում

Մայիս 10,2014 22:03

Երեկ Վայոց ձորի մարզի Գնդեվազ գյուղում ոչ միայն նշվում էր Մայիսի 9-ը, այլ նաեւ երկու շատ կարևոր իրադարձություն: Այստեղ բացվեց Եղոյան եղբայրների կողմից կանգնեցված խաչքարը, որը նվիրված է 1915 թվականի Եղեռնի անմեղ զոհերի 100-րդ տարելիցի հիշատակին:

«Թող Ձեր նվերը, թող Ձեր ընծան մեր ժողովրդին Աստված ընդունելի դարձնի: Այսօր նվիրական օր է մեր ժողովրդի համար եւ մեկ նվիրական օր ավելացրեցինք այս համայնքի համար: Վստահաբար այս օրը մեր ժողովուրդը ուրախանում եւ ցնծում է ՝ եվ մեր հայորդիները ավելին արեցին մեր հայրենիքի համար, եւ Դուք Ձեր համայնքի համար՝ բավականին նվիրական եւ սրբագործ արարք արեցիք: Այս խաչքար ,որը նվիրված է Եղեռնի զոհերի 100-րդ տարելիցին, թող հուշում լինի մեր հայրենակիցներին, մեր համայնքի ներկայացուցիչներին եւ նաեւ ամենքիս վկայակոչողը լինի, որպեսզի կարողանանք արժանին մատուցել բոլոր եղեռնի զոհերի հիշատակը վկայակոչողները լինեն: Կարևոր է, որ խաղաղ պայմաններում կարողանանք արարք անել, որը արժանի է հիշելու, արժանի է գովասանքի եւ արժանի է գնահատականի»-, ասաց Ջերմուկի Սուրբ Գայանե եկեղեցու հոգևոր հովիվ՝ Տեր Գալուստ քահանա Սահակյանը:

Խաչքարի բացմանը ներկա էին գյուղի բնակիչները, դպրոցի տնօրենը, ուսուցիչներ, երիտասարդներ եւ բազմաթիվ հյուրեր:Գնդե

Խաչքարի բացման հետ մեկ տեղ եվս մեկ հուշաղբյուր բացվեց բարերար Արմեն Եղոյանի կողմից Գնդեվանք վանական համալիրում: Վանքը գտնվում է Վայոց ձորի մարզի Գնդեվազ գյուղի հարավային ծայրամասում` Արփա գետի կիրճում, նրա ձախափնյա մի ծերպի վրա: Ստ. Օրբելյանի վկայությամբ վանքը շինել է տվել Արծրունի Դերենիկի դուստր և Սյունյանց Սմբատ իշխանի կին Սոփիան: Սյունյաց նշանավոր իշխանուհին կառուցման մասին թողել է հետևյալ արձանագրություն, որի բեկորներն են պահպանվել: Արձանագրությունը ամբողջությամբ վերծանելով Օրբելյան պատմիչը հաստատում է, որ վանքի շինարարությունը ավարտվել է 936 թ.: գնդ

Նշենք նաեւ, որ Գնդեվանք վանական համալիրի տարածքը վերածվել էր աղբանոցի, քանի որ չկար համապատասխան ուշադրություն պատկան մարմինների կողմից: Բազմաթիվ հրապարակումներ են եղել համացանցում հանուն Գնդեվանքի փրկության,սակայն այդպես էլ ոչինչ չփոխվեց:

2011 թվականի մայիսի 5-ին մենք նույնպես պատրաստեցինք հրապարակում՝ «Փրկենք Գնդեվանքը» վերնագրով: Մի քանի օր հետո իմացանք, որ արդեն սկսվել են Գնդեվանքի շինարարական աշխատանքները ու այդ օրվանից սկսած սկսեցինք հետևել իրականացվող աշխատանքների ընթացքին:
Ամեն ինչ մի տարի հետո փոխվեց …

Գնդեվազում ծնված Արմեն Եղոյանի աջակցությամբ շատ մեծ աշխատանքներ սկսեցին կատարել Գնդեվանքում: Տարածքը, որը նախկինում աղբանոց էր, ամբողջությամբ ծածկված էր կանաչ խոտով, վանքի մի մասն արդեն քանդվում էր, ամեն ինչ մաքրվեց: Հիմա տարածքը շրջապատված է գեղեցիկ տեսարաններով:
Հուշաղբյուրի բացմանը իր օրհնությամբ հանդես եկավ
Վայոց ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը
« Ջուրը կյանք է, իսկ Ձեր կյանքը թող հավերժ լինի» -,նշեց Վայոց Ձորի թեմի փոխառաջնորդ Տ. Զարեհ վրդ. Կաբաղյանը:

Մարիաննա ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031