Լրահոս
Օրվա լրահոսը

Քաշաթաղում նշեցին հաղթանակի տոները

Մայիս 10,2014 21:29

Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորի Արցախյան գոյամարտում մարտիրոսված քաջորդիների հուշահամալիրում Մայիսյան Եռատոնի միջոցառմանը մասնակցեցին շրջվարչակազմի, քաղաքում գործող ձեռնարկությունների, ուժային կառույցների աշխատակիցները, ղեկավարները, ինչպես նաև դպրոցների, գիշերօթիկ հաստատության ուսուցիչներ, սաները, բնակիչներ, հյուրեր:
Հուշակոթողի 3 խոնարհված պատերին, որոնց վրա Քաշաթաղի տարածքում նահատակված բոլոր քաջորդիների անունն է քանդակված, սպարապետ Վազգեն Սարգսյանի, Շուշիի ազատագրման համար նահատակվածների խաչքարերին ծաղիկներ խոնարհվեցին: Քաշ

Շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Հարութ Ավանեսյանը հայտարարեց հանդիսավոր մասի բացումը: Հնչում է Արցախի օրհներգը, այնուհետև հայտարարվում լռության րոպե: Շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Դավիթ Դավթյանն իր շնորհավորական խոսքում նշեց, որ Մայիսը վերջին հարյուրամյակի ընթացքում հայ ժողովրդի համար դարձել է հաղթանակների ամիս: Կարևորեց 700 տարի օտար լծից ազատվելը և պետականության ստեղծումը: Անդրադառնալով Քաշաթաղի շրջանի դերին՝ ասաց. «Այն սկզբում հանդիսացավ որպես միջանցք, կապող օղակ Հայաստանի և Արցախի միջև, իսկ այնուհետև վերաբնակեցվելով և կամաց-կամաց կառուցվելով՝ դարձավ հայրենիք շատ ու շատ փախստականների, սփյուռքահայերի և մեզ համար, ինչպես նաև ծննդավայր մեր երեխաների համար»: Փառք տվեց բոլոր հերոսներին, մեր պապերին, որ մեզ հաղթանակ պարգևեցին: Քաշաթաղի զինկոմի տեղակալ, կապիտան Ստեփան Օհանջանյանն անդրադարձավ Շուշիի ազատագրման մարտերի պատմությանը, նախապատրաստական աշխատանքներին և դրանից ծնված հաղթանակին, որը հավասար է Ավարայրի, Բաշ Ապարանի և սարդարապատի հերոսամարտերին: Շնորհավորելով եռատոնի առթիվ՝ ասաց՝ մեր աշխատանքով ու նվիրումով պետք է պահպանենք այդ հաջողությունը:
Ողջույնի խոսք ասաց ՀՀ երկրապահ կամավորականների միության Քաշաթաղի տարածքային բաժանմունքի նախագահ Սեյրան Ստեփանյանը՝ կարևորելով այն, որ Շուշիի ազատագրումից հետո ավելի համախմբվեցին մեր մարտական ջոկատները, և ստեղծվեց հայոց հզոր բանակը:

Քարեգահի միջնակարգ դպրոցի տնօրեն Արին Գալստյանը, շնորհավորելով ներկաներին, ասաց, որ ճակատագրի բերումով մեր ժողովուրդը հազարամյակներ շարունակ իր հայրենիքում ապրել է պայքարելով բազում թշնամիների դեմ: Կարևորեց պետականության խնդիրը, որի բացակայությունը լրացրել ենք եկեղեցով, տառերի ստեղծումով, մշակույթի զարգացումով: Պետականության 3 խորհրդանիշների՝ Օրհներգի, Դրոշի և Զինանշանին հավասար համարեց Մայիսի 9-ը: Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան Քարեգահի միջնակարգ դպրոցի սաները, ովքեր իրենց ասմունքով, ազատամարտին անդրադարձով հուզեցին ներկաներին, հավաստիացրին՝ տեր են սուրբ արյամբ ազատագրված հող-հայրենիին:

Շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանի կարգադրությամբ 10 ազատամարտիկ և մեկ զոհվածի այրի արժանացան պատվոգրի և դրամական պարգևի: Հանդիսավոր մասից հետո կայացավ շուրջպար երիտասարդների մասնակցությամբ: Շուրջպարից հետո փուչիկների փունջը ձեռքին հրապարակում կանգնած էր փոքրիկ Մարիամը՝ մարտիրոս քաջորդիներին ասելով, որ ինքն ու իր հասակակիցները միշտ կայցելեն հուշահամալիր և կշարունակեն կիսատ թողած գործը: Երեկոյան Դպրոցում կայացավ տոնական համերգ, իսկ ժամը 22-ին՝ հրավառություն: Նույն օրը Բերձորի արվեստի և սպորտի դպրոցի պարի խմբակի սաները ելույթ ունեցան Շուշիիում: Այստեղ էին նաև Քաշաթաղի շրջանի տարբեր համայնքների ղեկավարներ, դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ, սաներ,

Զոհրաբ Ըռքոյան

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031