Հայաստանի պատանի հունահռոմեական ըմբիշներն այսօր ավարտեցին պայքարը Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում:
Մրցագորգում 58 կգ քաշային Զավեն Միքայելյանը եզրափակչում պարտվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Արսլան Զուբայրովին ու արժանացավ արծաթե մեդալի: Սփոփիչ գոտեմարտում Վահե Սարգսյանը՝ 50 կգ քաշային կարգ, 8:0 բացահայտ առավելությամբ հաղթեց ուկրաինացի Ալեքսանդր Գրուշին եւ հարկադրված եղավ բավարարվել բրոնզով: Պատվո պատվանդանի երրորդ աստիճան բարձրանալ կարող էր նաեւ 42 կգ քաշային Հայկ Մելիքյանը, սակայն նա սփոփիչ մարտում զիջեց Աբդուլվահաբ Ասենովին (Ռուսաստան)՝ ճանաչվելով հինգերորդը իր քաշային կարգում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ