Լրահոս
Օրվա լրահոսը

Ժիրայր Լիպարիտյան. «Ուորլիքի 6 կետերը շատ ավելի վատն են, քան 97-ի փաստաթուղթը». 1in.am

Մայիս 10,2014 19:43

Ուորլիքի 6 կետերը շատ ավելի վատն են, քան 97-ի փաստաթուղթը, որի պատճառով Տեր-Պետրոսյանին պարտադրեցին հրաժարական ներկայացնել:«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց 1991-1997թթ. Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հատուկ հանձնարարություններով դեսպան, պատմաբան, պրոֆեսոր Ժիրայր Լիպարիտյանը՝ անդրադառնալով Կարնեգի կենտրոնում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի ելույթին, որում նա ներկայացրել էր ԼՂ հակամարտության կարգավորման 6 անհրաժեշտ տարրերը, որոնք կազմում են Մինսկի խմբում ԱՄՆ քաղաքականության հիմքը:

Նրա խոսքով՝ ամենակարևորն այն է, որ սա շատ ավելի վատ փաստաթուղթ էր, քան 1997 թվականի փաստաթուղթը:

«Առաջինը՝ 1997 թվականի փաստաթղթով մենք Լաչինը ամբողջությամբ պահում էինք հայկական: Երկրորդ՝ մնացած տարածքները, որ հանձնում էինք, զինված չէին լինելու: Այսինքն՝ փախստականները կարող էին վերադառնալ, բայց ոչ՝ ադրբեջանական բանակը, ոչ՝ սպառազինությունը, ոչ թնդանոթները, տանկերը՝ ոչինչ, միայն ոստիկաններ՝ իրենց թեթև զենքերով, կարգուկանոն պահելու համար: Եվ պետք է լինեին դիտորդներ՝ բացի խաղաղապահ ուժերից:

Ուորլիքի բացատրածի մեջ նման բան չկա, չգիտեմ՝ այս փաստաթղթի մեջ կա՞, թե՞ ոչ: Նաև 1997-ի փաստաթղթի մեջ չկար միջանկյալ նոր կարգավիճակի հարց. այն կարգավիճակը որ ԼՂ-ն ու Լաչինն ունեին այդ պահին, այսինքն՝ մեր բացարձակ վերահսկողությունը, մնում էր անխախտ՝ մինչև բանակցությունների միջոցով կարգավիճակի հարցի վերջնական լուծումը»,- ասաց պրոֆեսոր Լիպարիտյանը՝ հավելելով, որ եթե Ուորլիքի թված կետերը համեմատենք 1997-ի փաստաթղթի հետ, այն փաստաթղթի, որ Հայաստանը ի վերջո մերժեց, այսինքն՝ այն, որը Տեր-Պետրոսյանը ուզում էր ընդունել որպես հետագա բանակցությունների հիմք, կարելի է միայն եզրակացնել, որ 1997-ի փաստաթղթի պայմանները շատ ավելի լավ էին մեզ համար, քան այս 6 կետերն են:

Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031