ՄՕԿ-ը ներկայումս ուսումնասիրում է 2016 թվականի ամառային օլիմպիական խաղերը Ռիո դե Ժանեյրոյից Լոնդոն տեղափոխելու հնարավորության հարցը:
Ոչ պաշտոնական տեղեկություններով, օլիմպիական խաղերի մեկնարկից երկու տարի առաջ Ռիոն դրանք կազմակերպելուն պատրաստ է ընդամենը 10 տոկոսով: «Evning Standart»-ի տվյալներով, ՄՕԿ-ում տհաճորեն զարմացած են նախապատրաստության դանդաղ տեմպերով, ինչի հետեւանքով գաղտնի հարցում են արել Լոնդոնին, թե Բրիտանիայի մայրաքաղաքը պատրա՞ստ է քառամյա ցիկլի գլխավոր մրցումը երկրորդ անգամ անընդմեջ անցկացնել:
Այսուհանդերձ, ՄՕԿ-ի մամուլի քարտուղարը հայտարարել է Խաղերը Լոնդոն տեղափոխելու անհնարինության մասին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ fubiz.net-ի