Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետն ընդունել է ԱՄՀ (IMF) հայաստանյան առաքելության ղեկավարին

Մայիս 10,2014 17:17

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնին: Ողջունելով Մարկ Հորթոնին ՀՀ կառավարությունում՝ վարչապետը նշել է, որ շահագրգռված է և մեծապես կարևորում է ԱՄՀ-ի հետ սերտ համագործակցությունը: Այդ համատեքստում, զրուցակիցները քննարկել են երկկողմ փոխգործակցությանը և ՀՀ տնտեսական քաղաքականության հիմնական ուղղություններին ու տնտեսության զարգացման միտումներին վերաբերող հարցեր:

Մարկ Հորթոնը շնորհավորել է Հովիկ Աբրահամյանին՝ կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Հորթոնը մանրամասներ է ներկայացրել ԱՄՀ-ի կողմից մեր երկրի համար  հաստատված եռամյա նոր ծրագրի վերաբերյալ:

Այնուհետև կողմերը քննարկել են կուտակային կենսաթոշակային բարեփոխումներին առնչվող հարցեր: Վարչապետը և ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը կարևորել են բարեփոխումների իրականացումը՝ հաշվի առնելով նաև մեր երկրում առկա ժողովրդագրական խնդիրները: Հովիկ Աբրահամյանը ներկայացրել է կենսաթոշակային բարեփոխումների շուրջ առկա խնդիրների լուծման ուղղությամբ իրականացվող աշխատանքներն ու հնարավոր քայլերը:

Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ կառավարության նոր ծրագրին: Վարչապետը նշել է, որ այն լինելու է իրատեսական, ուղղվելու է հասարակության և երկրի առջև ծառացած խնդիրների լուծմանը, ստվերի կրճատմանը, մենաշնորհների դեմ պայքարին, հարկային և մաքսային դաշտի բարելավմանը: Հստակ ծրագրեր են իրականացվելու նաև  ներդրումների ներգրավման համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hakob says:

    ինչքա՞ն կարելի է էտ պետություններ քանդող ու ժողովրդներին ստրկացնող կազմակերպությանը անվանել “առաքելություն” վեհ բառով
    ամոթ է, ամոթ

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031