Պատգամավորական մանդատից հրաժարականի դիմում ներկայացրած Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Գրիգորյանին, ըստ ամենայնի, կփոխարինի Տիգրան Ներսիսյանը:
Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնել է Նաիրա Զոհրաբյանը, թեև նաև ավելացրեց, որ ԲՀԿ-ում փոխարինողի հարցը դեռևս վերջնական որոշված չէ, քանի որ պատգամավորի հրաժարականն ընդունվելու գործընթացը բավականին երկար ժամանակ կտևի:
Նշենք, որ Տիգրան Ներսիսյանը, ըստ 2012-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից գրանցված ԲՀԿ ընտրական ցուցակի, «Հրազդանի հաց» ՍՊԸ գլխավոր հաշվապահն է:
Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Կարդացեք նաև