Բուլղարիայի Սամոկով քաղաքում այսօր պայքարն սկսեցին հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության մասնակիցները, որտեղ Հայաստանը հանդես է գալիս ամբողջական կազմով:
Մեկնարկային օրը մեդալների եւ օգոստոսին Նանջինգում կայանալիք պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգրերի համար պայքարի մեջ մտան հինգ՝ 42-50-58-69-85 կգ քաշայինները: 58 կգ քաշային կարգում Զավեն Միքայելյանն արդեն մտել է եզրափակիչ եւ ոսկու համար գոտեմարտելու է ռուսաստանցի Արսլան Զուբայրովի հետ: Մեր մյուս ըմբիշներից Հայկ Մելիքյանը՝ 48 կգ եւ Վահե Սարգսյանը՝ 50, սփոփիչ գոտեմարտերում պայքարելու են երրորդ տեղի համար:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ