Լրահոս
Օրվա լրահոսը

Զոհված զինվորը նոր էր վերադարձել արձակուրդից

Մայիս 10,2014 15:05

Նա բազմանդամ ընտանիքի զավակ է

Մայիսի 10-ի առավոտյան, ժամը 10-ին Իջեւանի սահմանամերձ գոտուց Իջեւանի բժշկական կենտրոն է տեղափոխվել ժամկետային զինծառայող, 1995թ. ապրիլի 7-ին ծնված Ներսես Ղազարի Կարապետյանը: Իջեւանի բժշկական կենտրոնի ընդունարանից տեղեկացանք, հրաձգային զենքից վիրավորված զինվորը հիվանդանոցում արդեն մահացած է եղել:
Նա Երեւանից էր, բազմանդամ՝ 9 զավակ ունեցող ընտանիքի 5-րդ զավակը: Ն. Կարապետյանը լավ ծառայող էր, նա մայիսի 6-ին էր վերադարձել արձակուրդից: Մեր տվյալներով՝ Կարապետյանը վնասվածք է ստացել մոտ տարածությունից արձակված կրակոցից, դեպքի կապակցությամբ քննություն է կատարվում:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Գեւորգ says:

    //մարտական հենակետում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Ներսես Ղազարի Կարապետյանը` գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումով:// – 1.Ինչու է «հայտնաբերվել», միթե նա միայնակ է եղել հենակետում? 2. Ըստ «Առավոտի»` կրակոցը եղել է մոտիկ տարածությունից, որը նշանակում է շատ մոտիկից, քանի որ այդ դեպքում է միայն վառոդի արգասիքներ հայտնաբերվում: Այսինքն, կարելի է կարծել որ ատրճանակից են կրակել: Ով է կրակել ուրեմն? Եթե թուրքն է, ապա խիստ անհավանական է – նա աննկատ անցել է սահմանը, մտել է հենց այն հենակետը, որտեղ միայն մեկ զինվոր պետք է լիներ, սպանել է ու հանգիստ, աննկատ (կրակելուց հետո!) հեռացել է? 3. Զինվորն սպանվել է արձակուրդից վերադառնալուց հետո, արդյոք այստեղ չէ բանալին? Ինչքանով են արձակուրդ գնում? (կարելի է պարզել) Բերել է արդյոք խոստացածը? Մինչ այդ ծնողներից փող չի խնդրել?
    ՄԱՐԴ ԵՂԵՔ, ԳՈՆԵ ՄԻ ԱՆԳԱՄ ՊԱՐԶ ԱՍԵՔ – ԹԵ ԻՆՉՈՒ ԵՆ ՍՊԱՆՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ?

  2. David says:

    Հարց-Ինչու*եք սպանում իրար, պարոնայք հայեր:
    Խորհուրդ-Մարդացեք:

  3. David says:

    Մի ուսանող ընկեր ունեմ, որին իր ռեկտորիկը անվերջ հետապնդում է, թե ինչու չի գնում բանակ:Տղեն համբերում է, ավարտի ու նոր տա հարցի պատասխանը:Ասելու է, քեզ նման մաֆիոզ բութերը չծառայելով ռեկտոր են ու մարդակերության խնդիրներ են լուծում, ես ինչոու քո և քո տղու տեղը գնամ մեռնելու:Պետք լինի քաղաքացիությունից կհրաժարվի, բայց չի գնա:Ես չեմ մեղադրում ընկերոջս,, ես սիրում եմ ռազմական գործը, բայց կծառայեմ Իսրաելում կամ Թուրքիայում, բայց ոչ երբեք Հայաստանում:Հայից սարսափում եմ, ուժս են, ուժս…Գազանը նրանց մեջ չի մեռնի, մինչև չվերանան:

  4. Garegin says:

    Դավիթ եթե քեզ չեն պատասխանում, ապա չի նշանակում, որ դու ճիշտ ես, կամ մարդիկ քոզ հետ համակարծիք են: Թուրքիա կամ Իսրաել գնալու քո միտքը միանշանակ ճիշտ է, հավանաբար դու այստեղ անելիք չունես: Ինչ վերաբերվում է մեր մեջ գազանի չմեռնելուն, ապա ճիշտ ես նկատել, հավանաբար դա տեղի կունենա միայն այն ժամանակ, երբ կվերացնենք կամ պատմական արդարությունը վերականգնելով կհաշտվենք մեր թշնամիների հետ: Քո միակ թշնամին հավանաբար Սամվել Առաքելյանն է, որն իր վարքագծով երբևէ հայի տեսակի հետ կապ չի ունեցել: Այնպես որ ձեր հարցերը դուք առանձին լուծեք ու մարդկան հոգիները մի պխտորեք, նա վարքագծով, դու այդ մասին խոսելով:
    Դեպքի համար ցավակցում ու ցավում եմ:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031